Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում:
Ուսուցման ձևը առկա է՝ 1.5 տարի տևողությամբ:
Ընդունելությունը կատարվում է հարցազրույցի հիման վրա:
«Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» մագիստրոսական ծրագրի նպատակն է քվանտային տեխնոլոգիաների և քվանտային գիտության ոլորտների համար պատրաստել մասնագետներ՝ օժտված գիտական աշխատանք կատարելու և քվանտային ճարտարագիտության ոլորտի կարողություններով ու հմտություններով, ինչպես նաև ֆիզիկոս-ճարտարագետներ, որոնք կարող են նախագծել և շահագործել քվանտային սարքեր, վերլուծել քվանտային տեխնոլոգիաների շուկան և հիմնել ստարտափներ:
«Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» մագիստրոսական ծրագրի
«Քվանտային ֆիզիկա» առարկայի հարցաշար
2026/2027 ուսումնական տարի
Բացարձակ սև մարմնի ճառագայթում․ Պլանկի վարկած
Ֆոտոէֆեկտ: Ֆոտոէֆեկտի օրենքները․ հակասությունները դասական ֆիզիկայի հետ
Այնշտայնի տեսությունը ֆոտոէֆեկտի վերաբերյալ
Ատոմների ճառագայթման գծիկավոր սպեկտր․ Բալմերի ընդհանրացված բանաձև
Ատոմների վաղ մոդելներ՝ Թոմսոնի և Նագաոկայի մոդելներ
Ռեզերֆորդի փորձ․ ատոմի մոլորակային մոդել․ հակասություններ դասական ֆիզիկայի հետ
Բորի կանխադրույթները․ ջրածնի ատոմի քվանտային մոդել
Բորի տեսության դժվարությունները․ Դը-Բրոյլի վարկած․ ալիք-մասնիկային երկակիություն, Դը-Բրոյլի ալիք
Ալիքային ֆունկցիա․ ալիքային ֆունկցիայի մոդուլի քառակուսու ֆիզիկական իմաստը
Ֆիզիկական մեծությունների օպերատորները քվանտային մեխանիկայում․ գծային օպերատորներ
Սեփական ֆունկցիաների և սեփական արժեքների պրոբլեմը քվանտային մեխանիկայում․ իմպուլսի օպերատոր
Հայզենբերգի անորոշությունը․ անորոշությունների առնչությունը իմպուլսի և կոորդինատի համար
Կինետիկ և պոտենցիալ էներգիաների օպերատորներ
Շրյոդինգերի հավասարում․ Համիլտոնի օպերատոր
Շրյոդինգերի միաչափ հավասարում․ ազատ մասնիկի միաչափ ալիքակին ֆունկցիան
Միաչափ անվերջ խորը քվանտային փոս՝ էներգիական սպեկտր, ալիքային ֆունկցիա
Միաչափ քվանտային օսցիլյատորի խնդիրը․ էներգիական սպեկտրի էկվիիտանտ բնույթը
Իմպուլսի մոմենտի օպերատոր․ կոմուտացիոն առնչություններն իմպուլսի մոմենտի օպերատորի պրոեկցիաների համար
Երկչափ քվանտային ռոտատոր՝ ալիքային ֆունկցիա էներգիական սպեկտր
Երկչափ ուղղանկյուն անվերջ խորը փոսի խնդիրը․ էներգիական սպեկտրը և ալիքային ֆունկցիան
«Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» մագիստրոսական ծրագրի
«Բարձրագույն մաթեմատիկա» առարկայի հարցաշար
2026/2027 ուսումնական տարի
1. Վեկտորներ․ վեկտորների սկալյար և վեկտորական արտադրյալներ
2. Թենզորներ և դրանց հանրահաշիվը․ սիմետրիկ և հակասիմետրիկ թենզորներ․ երրորդ կարգի բացարձակ հակասիմետրիկ թենզոր
3. Թենզորների փաթույթ․ վեկտորների սկալյար և վեկտորական արտադրյալների ստացումը թենզորական արտադրյալից
4. Դեկարտյան կոորդինատական համակարգ․ բազիսային վեկտորներ․ կոորդինատական համակարգի օրթոգոնալության պայմանը
5. Գլանային համակարգ․ ծավալի տարրի որոշումը գլանային համակարգում
6. Գնդային համակարգ։ Ծավալի տարրի որոշումը գնդային համակարգում
7. Կոորդինատների ձևափոխության Յակոբիան․ Յակոբիանի հաշվարկը գլանային համակարգի դեպքում
8. Կոորդինատների ձևափոխության Յակոբիանի հաշվարկը գնդային համակարգում
9. Ֆունկցիայի ածանցյալ․ ֆունկցիայի դիֆերենցիալ
10. Անորոշ ինտեգրալ․ անորոշ ինտեգրալի հատկությունները
11. Ինտեգրալային գումար․ որոշյալ ինտեգրալ․ Նյուտոն-Լյայլբնիցի բանաձև
12. Կոմպլեքս թվեր․ կոմպլեքս թվերի հանրահաշիվ․ կոմպլեքս թվի կեղծ և իրական մասեր
13. Կոմպլեքս թվերի երկրաչափական մեկնաբանություն․ Էյլերի բանաձև
14. Սկալյար դաշտ․ գրադիենտ
15. Վեկտորական դաշտի հոսք․ դիվերգենցիա
16. Գաուսի թեորեմը էլեկտրական դաշտի համար․ Գաուս-Օստրոգրացսկու թեորեմ
17. Վեկտորական դաշտի շրջապտույտ․ Ռոտոր
18. Ստոքսի թեորեմը վեկտորի շրջապտույտի համար
19. Գծային օպերատորներ․ գծային օպերատորների օրինակներ․ գծային օպերատորների հատկություններ
20. Համալուծ օպերատոր․ ինքնահամալուծ օպերատոր․ օրինակներ