Ставка:
Полная занятость
Крайний срок:
27 июня 2025
Категория:
Вакансия
Ալֆա-Ֆարմ ՓԲԸ

Тип работы:
В офисе
Рабочие дни:
Пн.
Пт.
Основные обязанности
- Ուսումնասիրում է ապրանքների ձեռքբերման պայմանագրերի կոմերցիոն պայմանները, հետևում կատարման ընթացքին
- Վերահսկում է պայմանագրերի գործունեության ժամկետները ու տեղեկատվություն տրամադրում գնումների մասնագետներին
- Պատրաստում է մատակարարների ներկայացուցիչների հետ ներդիրների փոփոխության պայմանագրերը և դրանց հիման վրա վերահսկում է կատարվող վճարումները
- Հաշվառում է մատակարարների հայտարարած ակցիաները, ավարտից հետո պատրաստում ու տրամադրում հաշվետվություններ
- Ապահովում է փորձագիտական կենտրոնի ներկայացրած եզրակացության համապատասխան ներդիրների ժամանակին փոխանցումը լոգիստիկ բաժին
- Պատրաստում և լոգիստիկ բաժնին է տրամադրում հայերեն մակնշում պահանջող ներմուծված ապրանքների համար հայերեն ստիկերների տեքստերը
- Հաշվառում ու վերահսկում է լոգիստիկ բաժնի կազմած ակտերը ներմուծվող ապրանքների պակասորդի ու անորակ, անհամապատասխան ապրանքի առկայության մասին
- Հաշվառում է գնումների մասնագետների կողմից տրամադրված ներմուծման փաստաթղթերը և հանձնում իրավաբանական, այնուհետ՝ ֆինանսական բաժին
- Գործընկեր կազմակերպություններին պահանջվող պարբերականությամբ 1С ծրագրից արտահանում ու տրամադրում է վաճառքների ու մնացորդների վերաբերյալ տարբեր չափորոշիչներով հաշվետվություններ
- Վերահսկում է ԱՆ-ի մերժման հրամանների ու եզրակացությունների պահանջների կատարման հրահանգով գրությունների ստացումը, մերժման հրամանները փոխանցում է գնումների մասնագետներին, պատասխան գրությունները պատրաստում և ուղարկում է ԱՆ
- Գրանցում և արխիվացումնում է արտաքին կապերի բաժնի աշխատանքային բոլոր փաստաթղթերը, բնօրինակներն ուղարկում գործընկեր կազմակերպություններին, հաստատում է փոխադարձ հաշվարկները փոստային ու սուրհանդակային ընկերությունների հետ
- Կատարում է բաժնի ղեկավարի այլ հանձնարարությունները
Требуемая квалификация
- Բարձրագույն կրթություն: Դեղագիտական կամ դեղագործական կրթությունը ցանկալի է
- Գործնական բանակցություններ վարելու ունակություն
- Կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացություն
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն MS Office