
Բեկոն Պրոդուկտ ընկերությունը հայտարարում է փորձնակության ծրագիր՝ մի շարք առանցքային բաժիններում։ Սա բացառիկ հնարավորություն է՝ տեսնելու իրական բիզնեսը ներսից, ձեռք բերելու գործնական փորձառություն և սկսել կարիերադ Հայաստանում սնունդ արտադրող ամենամեծ կազմակերպություններից մեկում։
Ո՞ր բաժիններում կարող ես անցնել փորձնակություն․
- Product Management / Պրոդուկտ մենեջմենթ
Դարձիր այն մարդը, ով կապում է շուկայի պահանջը՝ արտադրության հնարավորությունների հետ։ Սովորիր, թե ինչպես է գաղափարը վերածվում ապրանքի՝ համագործակցելով տեխնոլոգների, մարքեթինգի և մատակարարման թիմերի հետ։
- Logistics / Ներգնա լոգիստիկա
Ճանաչիր մատակարարման շղթան՝ սկսած երթուղիներ կառուցելուց մինչև ապրանքի հայտնվելը սառնարանում։ Սովորիր համակարգերի միջոցով ղեկավարել առաքումներ, երթուղիներ և ամեն րոպեն արդյունավետ օգտագործել։
- Procurement / Գնումներ
Իմացիր՝ ինչպես են ընտրվում նյութերը, բանակցվում գները և ստեղծվում արժեքը խելացի գնումների միջոցով։ Զարգացրու բանակցային հմտություններդ և ռազմավարական մտածողությունդ։
- Finance / Ֆինանսներ
Սովորիր հասկանալ բյուջեն, ծախսերը, ապրանքի ինքնարժեքը, կանխատեսումները և ռիսկերն՝ այնպես, ինչպես անում են արտադրական իրականության մեջ։ Դու կտեսնես՝ ինչպես են թվերը ձևավորում իրական որոշումներ։
- Sales / Վաճառք
Դարձիր այն մարդը, ով ընկերությունը ներկայացնում է վաճառողին և իրական գնորդին։ Սովորիր ինչպես են կառուցվում հաճախորդների հետ հարաբերություններն ու ինչպես է KPI-ն վերածվում իրական վաճառքի։
- Marketing / Մարքեթինգ և թրեյդ մարքեթինգ
Կապ ստեղծիր ապրանքի և սպառողի միջև։ Սովորիր պատմել ապրանքի պատմությունը, ղեկավարել արշավներ և վերլուծել շուկան՝ օգտագործելով ինչպես թվային, այնպես էլ ստեղծագործական գործիքներ։
- Human Resources / Մարդկային Ռեսուրսների կառավարում
Սովորիր՝ ինչպես են ձևավորվում թիմերը, ինչպես են անցկացվում հարցազրույցները և ինչպես է կորպորատիվ մշակույթը ազդում աշխատանքի որակի վրա։ Մարդկային ռեսուրսները «մարդկային» դարձնելու ժամանակն է։
Կարող են դիմել՝
- Բակալավրի վերջին կուրսի ուսանողները
- Մագիստրատուրայի ուսանողները
- Վերջին երկու տարվա ընթացքում ավարտած և փորձնակություն փնտրող երիտասարդ մասնագետները
Ի՞նչ կստանաս
- Իրական աշխատանքային փորձ՝ ոլորտի պրոֆեսիոնալների կողքին, որը կարող ես նաև վստահորեն նշել քո CV-ի մեջ
- Գործնական հմտություններ, որոնք հրաշալիորեն համադրվում են տեսության հետ
- Հավաստագիր և հետադարձ կապ ոլորտի մասնագետներից
- Աշխատանքի հնարավորություններ լավագույն մասնակիցների համար
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կից հայտը՝ https://lnk.ink/kYcT