Ставка:
Полная занятость
Расположение:
ք․ Երևան
Крайний срок:
19 июня 2025
Категория:
Вакансия
ՀՀ կենտրոնական բանկ

Тип работы:
В офисе
Основные обязанности
- Իրականացնել գործառնական և ՏՏ ռիսկերի գծով նպատակային ստուգումներ (կամ թեմատիկ ուսումնասիրություններ) ֆինանսական կազմակերպություններում
- Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների գործառույթներում գործառնական և ՏՏ ռիսկերի մակարդակի գնահատում
- Մասնակցել ֆինանսական համակարգի գործառնական և ՏՏ ռիսկերի գնահատման մեթոդաբանության, հարցաշարերի, ինչպես նաև ռիսկերի զսպման մեխանիզմների մշակման աշխատանքներին
- Իրականացնել աշխատանքի նպատակից բխող այլ հանձնարարականներ
Требуемая квалификация
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ տեխնիկական/ՏՏ ոլորտներում
- 2 տարվա փորձ ֆինանսական կամ ՏՏ ոլորտում
- Գործառնական ռիսկի կառավարման վերաբերյալ գիտելիքներ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման վերաբերյալ գիտելիքներ
- Ֆինանսական համակարգի օրենսդրություն և նորմատիվային դաշտ իմացություն
- Բանկային գործ և տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության վերաբերյալ ընդհանրական գիտելիքներ
Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն
Որպես առավելություն կդիտարկվի
CRISC (Certified in Risk and Information Systems Control), CISA (Certified Information Systems Auditor) կամ ORM (Certificate in Operational Risk Management) որակավորումներից որըէ մեկի առկայությունը
Ինչպես նաև
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու ունակություն
- Բանակցելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Ճկունություն
- Վճռականություն
- Խնդիրներ լուծելու ունակություն
- Արդյունքին և նպատակին միտված լինելու հատկություն
Дополнительная информация
Դիմելու համար՝ Վերհսկող-վերլուծաբան/Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտ/Գործառնական և ՏՏ ռիսկերի բաժին
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին։
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն