Крайний срок:
16 июль 2025
Категория:
Вакансия
«Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում»

Тип работы:
В офисе
Рабочие дни:
Пн.
Пт.
Основные обязанности
Աշխատելով քաղաքականության և ռազմավարության գծով գլխավոր մասնագետ վերահսկողության ներքո՝ քաղաքականության օգնականը կկատարի հետևյալ գործառույթները․
- Աջակցություն AmCham-ի չորս քաղաքականության կոմիտեների արդյունավետ համակարգմանը՝ Դիջիթալ Տրանսֆորմացիայի կոմիտե, Իրավական և Հարկային կոմիտե, Կայուն Զարգացման կոմիտե, Կրթության և Մարդկային Ռեսուրսների զարգացման կոմիտե
- Օգնել օրակարգերի, նիստերի արձանագրությունների և հետևողական փաստաթղթերի նախապատրաստման հարցում
- Տրամադրել կազմակերպչական և վարչական աջակցություն կոմիտեների նիստերի և այլ շահերի պաշտպանությանը վերաբերող միջոցառումների կազմակերպման համար
- Հետևել կոմիտեների աշխատանքային ծրագրերի իրականացման ընթացքին և աջակցել նպատակների իրականացման ընթացքի վերահսկմանը
- Աջակցել շահառուների հետ հաղորդակցությանը՝ ներառյալ պետական մարմիններ, Ազգային ժողով, ասոցիացիաներ և միջազգային կազմակերպություններ՝ նախապատրաստելով տեղեկագրեր, նախապատմական նյութեր և ամփոփ տեղեկատվություն
- Օգնել կոմիտեի անդամներից կարծիքների հավաքագրման և ամփոփման հարցում՝ կապված օրենքների նախագծերի, քաղաքականության առաջարկների և կարգավորումների փոփոխությունների հետ
- Իրականացնել պարզ վերլուծական աշխատանքներ և տվյալների հավաքագրում՝ քաղաքականության դիրքորոշումների, հանդիպումների նախապատրաստման և շահերի պաշտպանության նպատակով
- Կազմել և խմբագրել կարճ քաղաքականության թարմացումներ, հուշագրեր և կոմիտեի հաղորդակցություններ՝ հայերեն, և անգլերեն տարբերակներով
- Աջակցել համաշխարհային AmCham ցանցի հետ հաղորդակցությանը
- Օգնել AmCham-ի վարչության և արտաքին գործընկերների մասնակցությամբ հանդիպումների համար քննարկման կետերի և հիմնական ուղերձների ձևակերպմանը
- Աջակցել կոմիտեների աշխատանքների արտաքին տեսանելիության բարձրացմանը՝ բովանդակության պատրաստման միջոցով՝ համագործակցելով հանրային կապերի և մարքեթինգի թիմի հետ
- Աջակցել AmCham-ի համագործակցությանը պետական մարմինների, ասոցիացիաների և միջազգային կազմակերպությունների հետ՝ կազմակերպության առաքելությանն ու ռազմավարությանը համահունչ
- Կատարել քաղաքականության և ռազմավարության գլխավոր մասնագետի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ
Требуемая квалификация
- Բակալավրի աստիճան՝ քաղաքագիտական, հանրային կառավարման, իրավունքի, միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում (մագիստրոսի աստիճանը՝ ցանկալի է, սակայն պարտադիր չէ)
- Հետաքրքրվածություն հանրային քաղաքականության, գործարար միջավայրի բարեփոխումների կամ շահառուների հետ ներգրավման ոլորտներում
- Կազմակերպչական և համակարգման բարձր հմտություններ
- Հաղորդակցման գերազանց ունակություններ՝ ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով (գրավոր և բանավոր)
- Մանրունքներին ուշադրություն դարձնելու ունակություն և հստակ կառուցվածքով գրավոր նյութերի պատրաստման հմտություն
- ՀՀ իրավական և կարգավորող համակարգի վերաբերյալ հիմնական գիտելիքներ (ցանկալի, սակայն ոչ պարտադիր)
- Տեխնիկական հմտություններ՝ Microsoft Office (Word, Excel, PowerPoint) և Google Workspace (Docs, Sheets, Drive)
- Թիմում և այլ շահառուների հետ համագործակցելու կարողություն
- Ինքնամոտիվացված, և պատրաստ սովորելու դինամիկ միջավայրում