
Պատվերների տվյալների ստացում, վերլուծություն և տեխնիկական առաջադրանքների պատրաստում։
Պատվերների առաջադրանքների ստեղծում, մշակում, բաշխում համապատասխան մասնագետներին և դրանց կատարման վերջնաժամկետների վերահսկողություն։
Թիմի ներսում առաջադրանքների մասով առաջացած հարցերի պարզաբանում և աջակցություն։
Պլանների ճշգրտում տնօրենի հետ և շաբաթական պլանավորման կազմակերպում։
Կազմակերպչական և վարչական աշխատանքների իրականացում (նամակագրություն, զանգեր, տեսազանգեր, հանդիպումների կազմակերպում, փաստաթղթերի կազմում, կառավարում)։
Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրում, ուսումնասիրում և վերլուծություն
Հաշվետվությունների պատրաստում և արդյունքների ներկայացում ղեկավարությանը։
Ժամանակավոր՝
Վաճառքի աջակցություն ֆրիլանս հարթակներում հայտերի ուղարկում, նամակագրություն պոտենցիալ հաճախորդների հետ, առկա հարթակների շարունակական ուսումնասիրություն, նոր հարթակների որոնում և օգտահաշիվների ստեղծում և կառավարում։
Սոցիալական և ֆրիլանս հարթակներում լիդերի հետ աշխատանքի իրականացում, կառավարում (նամակագրություն, հետադարձ կապ)։
Սոցիալական ցանցերում կարճ նամակագրության վարում:
Բարձրագույն կրթություն
Անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացություն (բանավոր և գրավոր հաղորդակցության համար)
Մինչև 1 տարվա աշխատանքային փորձ համանման գործառույթներով
Թվային գործիքների հետ աշխատելու հմտություն (Share folder, Slack, Trello, Google Drive, MS Office)
Առաջադրանք կազմելու, ձևակերպելու հմտություն
Բարձր պատասխանատվություն, կազմակերպականություն
Համակարգային և կառուցողական մտածելակերպ
Նախաձեռնողականություն, ինքնամոտիվացիա
Հաղորդակցման գերազանց հմտություններ