
Հովնանյան ընտանեկան հիմնադրամից ստացված դրամաշնորհի շրջանակում FAST-ը մեկնարկում է ՀՀ ավագ դպրոցների համար կրեդիտային համակարգի մշակման ծրագիր:
Ծրագիրը ներառում է․
- Հետազոտություն և նախագծի մշակում․ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրում, տեղի կրթական համակարգի գնահատում և ազգային ռազմավարությանը համահունչ կրեդիտային համակարգի շրջանակի մշակում
- Խորհրդակցում և բերալավում | Նախագծի ամբողջականացում շահառուների հետ խորհրդակցությունների հիման վրա
- Պիլոտավորում և դասընթացներ | աջակցություն 24 դպրոցներում համակարգի փորձարկմանը և 60+ դպրոցի ղեկավարների և կրթական քաղաքականության մասնագետների կարողունակությունների զարգացմանը։
Հաստիք 1․ Փորձագիտական խմբի ղեկավար
• Մշակել և ղեկավարել միջազգային և տեղական լավագույն փորձի ուսումնասիրության աշխատանքները
• Համակարգել կրեդիտային համակարգի մշակման աշխատանքները՝ տրամադրելով ուղղորդում փորձագիտական խմբին
• Համակարգել գերատեսչությունների հետ համագործակցությունը
• Վերահսկել վերապատրաստման բովանդակության և կարողությունների զարգացման նյութերի մշակումը
Հաստիք 2․ Միջազգային փորձագետ / խորհրդատու
• Տրամադրել ուղղորդում և խորհրդատվություն միջազգային մակարդակով կիրառվող կրեդիտային համակարգերի դրական և բացասական կողմերի վերաբերյալ
• Աջակցել կրեդիտային ազգային համակարգի մշակմանը
Հաստիք 3. Հանրակրթության փորձագետ
• Իրականացնել միջազգային և տեղական լավագույն փորձի ուսումնասիրություն
• Վերլուծել հանրակրթության, կրթական ծրագրերի և գնահատման համակարգերը
• Աջակցել ազգային կրեդիտային համակարգի մշակմանը
• Համապատասխանեցնել առաջարկվող շրջանակը գործող օրենսդրությանը
• Մասնակցել շահակիցների խորհրդակցություններին և անցկացնել նպատակային վերապատրաստման դասընթացներ
Հաստիք 4. Բարձրագույն կրթության փորձագետ
• Իրականացնել միջազգային և տեղական լավագույն փորձի ուսումնասիրություն
• Վերլուծել մասնագիտական և բարձրագույն կրթության, կրթական ծրագրերի և գնահատման համակարգերը
• Աջակցել ազգային կրեդիտային համակարգի մշակմանը
• Նպաստել դպրոցից բուհ անցման մեխանիզմների և քաղաքականության շրջանակի ձևավորմանը
• Մասնակցել շահակիցների խորհրդակցություններին և անցկացնել նպատակային վերապատրաստման դասընթացներ
Հաստիք 5. Քաղաքականության մշակման փորձագետ
• Ապահովել նախագծվող շրջանակի և գործող օրենսդրության համապատասխանությունը
• Մշակել քաղաքականություններ և իրավական առաջարկություններ՝ կրեդիտային համակարգի արդյունավետ ներդրումն ապահովելու համար
Ընդհանուր պահանջներ բոլոր փորձագետների համար․
|
Ցանկացողները պետք է լրացնեն հետևյալ հարցումը՝ կցելով իրենց ինքնակենսագրականը:
Ավելին՝ https://www.fast.foundation/pdf/call-for-education-experts