
Ապահովել ՏՏ վարչության կառավարումը, իրականացնել տարեկան բյուջեի պլանավորում, տարեկան նպատակների և ծրագրի կազմում, իրականացնել վարչության կատարողականի կառավարումը
Համակարգել վարչության ընթացիկ աշխատանքները՝
- գործառույթների բաշխում/վերաբաշխում
- բաժինների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում,
դրանց անընդհատության ապահովում,
- աշխատակիցների համագործակցության ապահովում վարչության ներսում և այլ
ստորաբաժանումների հետ
Պլանավորել ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների կարիերան և տրամադրել մասնագիտական կայացման աջակցություն
Ներկայացնել հաշվետվություններ, վերլուծություններ, ուսումնասիրության արդյունքներ անմիջական ղեկավարին
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
10+ տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում, որից 5+ տարին ղեկավար պաշտոնում
Թիմեր ղեկավարելու փորձառություն
- Օպերացիոն համակարգերի խորացված իմացություն
- Տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի ադմինիստրավորման խորացված իմացություն
- Ցանցերի վերաբերյալ խորացված գիտելիքներ
- Վճարահաշվարկային համակարգերի խորացված գիտելիքներ
- SWIFT համակարգի վերաբերյալ խորացված գիտելիքներ
- Գործարար կառավարման, ՏՏ ղեկավարման և կառավարման ստանդարտների իմացություն (Cobit)
- ՏՏ ծառայությունների սպասարկման ստանդարտների իմացություն (ITIL)
- Հայերենի գերազանց իմացություն
Անգլերենի, ռուսերենի իմացություն
Ինչպես նաև
- Ռազմավարական մտածելակերպ
- Հաղորդակցման հմտություն
- Միջանձնային հարաբերություններ կառուցելու և համագործակցության ունակություն
- Աշխատակիցներին մոտիվացնելու և խրախուսելու կարողություն
- Ինքնուրույն խնդիրներ վերլուծելու և խելամիտ լուծում առաջարկելու ունակություն
- Բանակցելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Վերլուծելու ունակություն
Դիմելու համար՝ Վարչության պետ/ ՏՏ և կիբերանվտանգության տնօրինություն/ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն