Крайний срок:
12 сентября 2025
Категория:
Вакансия
ՀՀ կենտրոնական բանկ

Тип работы:
В офисе
Основные обязанности
- Ուսումնասիրել ապահովագրական ոլորտի վերահսկողության և կարգավորման բնագավառում միջազգային փորձը, միջազգային ստանդարտները (IAIS, Solvency 2),ներկայացնել առաջարկություններ ուղղված ՀՀ ապահովագրական համակարգի կարգավորմանը և զարգացմանը և դրանց իրագործմանն ուղղված աշխատանքներ իրականացնել
- Ուսումնասիրել ՀՀ ապահովագրական համակարգի զարգացումները, բացահայտել կարգավորման ենթակա խնդիրներն ու զարգացման խոչընդոտները ներկայացնել դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ և դրանց իրագործմանն ուղղված աշխատանքներ իրականացնել
- Մշակել ապահովագրական ոլորտի վերահսկողությանը և կարգավորմանը վերաբերող կանոնակարգերի, ինչպես նաև այլ իրավական փաստաթղթերի նախագծեր
- Համագործակցել ապահովագրական ընկերություններին ներկայացնող ասոցիացիաների, միությունների հետ ապահովագրական նոր պրոդուկտների մշակման, ներդրման աշխատանքների իրականացման, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի կարգավորումների ներդրման շրջանակներում:
- Փոխգործակցել ՀՀ կառավարության, պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների, այլ վերահսկող ու կարգավորող մարմինների հետ, մասնավորապես ուսումնասիրել այդ համագործակցության շրջանակում ներկայացվող փաստաթղթերը, դրանց վերաբերյալ կարծիք ներկայացնել՝ տեղեկանքների, գրությունների տեսքով, լրացնել միջազգային գործընկներից ստացված հարցաշարեր՝ հիմք ընդունելով ապահովագրության ոլորտում ԿԲ կարգավորման քաղաքականությունն ու ԿԲ ռազմավարությունը:
Требуемая квалификация
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, մաթեմատիկայի կամ իրավաբանության ոլորտներում
- Աշխատանքային փորձ ապահովագրության, ֆինանսների կամ կարգավորման ոլորտներում
- Ապահովագրական ոլորտը կարգավորող օրենսդրության՝ այդ թվում ենթաօրենսդրական դաշտի իմացություն
- Ապահովագրության տեսության իմացություն
- Ոլորտը կարգավորող վերահսկողական միջազգային ստանդարտների իմացություն (IAIS principles, Solvency 2) կամ դրանք ուսումնասիրելու պատրաստակամություն
- Ապահովագրական շուկայի մասնակիցներին բնորոշ ռիսկերի կառավարման համակարգի վերաբերյալ գիտելիքներ
- Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն
Որպես առավելություն կդիտարկվի
CII (Certificate in Insurance)
Дополнительная информация