Ժամը 13:00–13:20-ը ելույթով հանդես կգա ՀԱՀ «Բիզնես կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, տ․գ․թ․ Սերգեյ Թանթուշյանը։
Բանախոսության թեման՝ «Ինչպե՞ս կողմնորոշվել․ մասնագիտական ընտրության հնարավորություններն ու մարտահրավերները»։
Ժամը 13:00–13:20-ը ելույթով հանդես կգա ՀԱՀ «Բիզնես կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, տ․գ․թ․ Սերգեյ Թանթուշյանը։
Բանախոսության թեման՝ «Ինչպե՞ս կողմնորոշվել․ մասնագիտական ընտրության հնարավորություններն ու մարտահրավերները»։
Ժամը 13:20–13:40-ը ելույթով հանդես կգա ԵՊՀ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, տ․գ․թ․ Աննա Մաքսուդյանը:
Բանախոսության թեման՝ «Նոր սերունդներ-նոր խաղի կանոններ աշխատաշուկայում»։
Ժամը 13:40–14:00-ը ելույթով հանդես կգա ԵՊՀ «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական և բակալավրի կրթական ծրագրերի ղեկավար, ս․գ․թ․ Նվարդ Մելքոնյանը:
Բանախոսության թեման՝ «Իդեալական աշխատանք փնտրելիս․ խորհուրդներ կարիերայի կառուցման հարցում»։
Ժամը 14:00–14:20-ը ելույթով հանդես կգա «Coca-Cola HBC Armenia»-ի տաղանդների համալրման գործընկեր Տաթևիկ Բաբայանը:
Բանախոսության թեման՝ «Ի՞նչ է պետք գործատուին․ մասնագիտական ու սոցիալական ակնկալիքները շրջանավարտից»։
Ժամը 14:20–14:40-ը ելույթով հանդես կգա Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տվյալների փոխգործելիության ղեկավար Լաուրա Այդինյանը:
Բանախոսության թեման՝ «Թվայնացման օրակարգը և երիտասարդների դերը թվային վերափոխման ճանապարհին»։
Ժամը 14:40–15:00-ը ելույթով հանդես կգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ, պ․գ․թ․ Հայկ Ենգիբարյանը:
Բանախոսության թեման՝ «Համալսարանական կրթությունը և գիտելիքահեն կարիերայի հնարավորությունները»: