«Կոմպակտ աստղերի արդի ֆիզիկա և ռելատիվիստական գրավիտացիա-2025» խորագրով գիտաժողովը ԵՊՀ-ում
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճ
Ս.թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում Տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կմեկնարկի «Կոմպակտ աստղերի արդի ֆիզիկա և ռելատիվիստական գրավիտացիա-2025» գիտաժողովը՝ նվիրված գերխիտ աստղերի ֆիզիկայի, գրավիտացիայի և տիեզերագիտության բնագավառների արդի հարցերին։
Գիտաժողովին կմասնակցեն թվով հիսունից ավելի գիտնականներ արտերկրից և Հայաստանից: Մասնակիցների թվում կլինեն նաև ասպիրանտներ, ուսանողներ։
Մանրամասները՝ այստեղ: