Общая информация
Մարդու ԴՆԹ-ի թելոմերային հաջորդականություններում և օկոգենների պրոմոտորային տեղամասերում պարունակում են գուանինով և ցիտոզինով հարուստ եզակի հաջորդականություններ՝ կարևոր կարգավորիչ գործառույթներով։ Դրանք կարող են ձևավորել ոչ կանոնական կառուցվածքներ, ինչպիսիք են G-quadruplex և i-motif կառուցվածները, որոնք գործում են որպես մոլեկուլային անջատիչներ՝ վերահսկելով թելոմերների սինթեզը և օնկոգենների արտահայտումը՝ հաճախ հանգեցնելով բջջային ցիկլի դադարի կամ ապոպտոզի։ Սա նոր ուղղություններ է բացում քաղցկեղի դեմ թերապիաների համար, որոնք հիմնված են ԴՆԹ-ի ընտրված տեղամասերում այս կառուցվածքների կայունացման կամ ապակայունացման վրա։ ԴՆԹ-ի երկպարույր շղթայի, G-quadruplex և i-motif կառուցվածքների միջև անցումները պայմանավորված են թերմոդինամիկական գործոններով, որոնք դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չեն։ Այս նախագիծի շրջանակում կուսումնասիրվի i-motif + G-quadruplex ↔ երկպարույր շղթա և կծիկային վիճակ կառուցվածքային անցումները մարդու թելոմերային ԴՆԹ-ի գուանինով (Tel22-G) և կոմպլեմենտար ցիտոզինով հարուստ (Tel22-C) 22 չափանի հաջորդականությունների էկվիմոլյար խառնուրդներում։ Կուսումնասիրվի ջերմաստիճանի, pH-ի, միզանյութի և Na⁺ կոնցենտրացիայի ազդեցությունը այս անցումների վրա՝ դրանց կենսաբանական դերը՝ որպես գենոմի կարգավորիչներ և քաղցկեղի դեմ պոտենցիալ թիրախներ, ավելի լավ հասկանալու համար։
Գիտական ղեկավար
Դալյան Եվա Բենոյի