Общая информация
Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ռադիոհաճախականային համակարգերում ազդանշանների փոխանցման գործընթացը հաճախ ենթարկվում է ոչ գծային աղավաղումների՝ պայմանավորված միջավայրի փոփոխությամբ, համակարգային տարրերի ոչ գծային բնույթով և ազդանշանների տարածման բազմուղի բնույթով։ Այս հետազոտությունը նպատակ ունի վերլուծելու այդ ոչ գծային երևույթները՝ կիրառելով SCDSB մոդուլացիայի մեթոդը որպես արդյունավետ գործիք՝ ազդանշանների մոդելավորման և համակարգի արձագանքի գնահատման համար։ SC-DSB մոդուլացիան, որը հիմնված է կրող ազդանշանի ճնշման սկզբունքի վրա, ապահովում է բարձր սպեկտրային արդյունավետություն, նվազեցնում էներգետիկ կորուստները և թույլ է տալիս ավելի ճշգրիտ վերլուծել ազդանշանների փոխազդեցությունը ոչ գծային տարրերի և միջավայրի հետ։ Հետազոտության շրջանակում նախատեսվում է իրականացնել ինչպես մաթեմատիկական մոդելավորում, սիմուլյացիոն մոդելներ՝ օգտագործելով SDR հարթակներով, այնպես էլ փորձնական հետազոտություններ՝ նպատակ ունենալով բացահայտելու ազդանշանների ոչ գծային դինամիկայի առանձնահատկությունները։ Ստացված արդյունքները կարող են նպաստել ԱԹՍ-ների ռադիոհաճախականային համակարգերի օպտիմալացմանը, կապի հուսալիության բարձրացմանը և ռադիոէլեկտրոնային համակարգերի հարմարվողականության և արդյունավետության բարձրացմանը։
Գիտական ղեկավար
Հախումյան Արսեն Ալեքսանդրի