Общая информация
Խմորման ընթացքում բջիջներում օգտագործվող ածխածնի մինչև մեկ երրորդը կարող է վերածվել մրջնաթթվի։ Հայտնի է, որ մի քանի ածխածնային աղբյուրների առկայության դեպքում մանրէները նախընտրում են օգտագործել ածխածնի առաջնային աղբյուրները, ինչպիսին է գլյուկոզը։ Այս երևույթը կարող է ազդել ոչ միայն առաջացած մրջնաթթվի քանակի վրա, այլ նաև խմորման այլ վերջնանյութերի առաջացման վրա՝ ձևավորելով բջջի նյութափոխանակային և կենսաէներգետիկ պրոֆիլը։ Ուսումնասիրված չէ, թե մրջնաթթվի նյութափոխանակությունը ինչպես է ընթանում գլյուկոզի տարբեր կոնցենտրացիաների կամ միջավայրում ածխածնի այլ աղբյուրների առկայության դեպքում։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք մրջնաթթուն տեղափոխվում է անիոնային ձևով, թե չդիսոցված թթվի ձևով։ Եթե այն փոխադրվում է դիսոցված վիճակում, ապա պրոտոնների փոխադրությունը պետք է իրականացվի այլ մեխանիզմով՝ հնարավոր է F₀F₁-ԱԵՖազի միջոցով։ Այս նախագծի նպատակն է ուսումնասիրել ածխածնի աղբյուրների տարբեր կոնցենտրացիաների, ինչպես նաև արտաքին և ներքին մրջնաթթվի ազդեցության ուսումնասիրությունը E. coli-ի նյութափոխանակության վրա։ Մասնավորապես պարզել, թե ինչպես են մրջնաթթվային անցքուղիները և ՄՋԼ համալիրը փոխազդում աճման տարբեր փուլերում, և ինչպես են այդ փոխազդեցություններն ազդում բջջի ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և կենսաէներգետիկ պարամետրերի վրա։
Գիտական ղեկավար
Թռչունյան Կարեն Արմենի