Общая информация
Կենդանիների համար հակավիրուսային դեղամիջոցների մշակումը ժամանակակից կենսատեխնոլոգիայի հեռանկարային ոլորտներից մեկն է: Վիրուսները թիրախավորող ապտամերները ներկայումս ամենախոստումնալից հակավիրուսային միացություններից են: Ապտամերները կարճ, միաշղթա ԴՆԹ/ՌՆԹ օլիգոմերներ են, որոնք կարող են թիրախավորել տարբեր կենսաբանական մակրոմոլեկուլներ։
Ապտամերների ազդեցությունը հիմնված է որոշակի թիրախային մոլեկուլների հետ կապվածության վրա, որը որոշվում է կառուցվածքային կոնֆորմացիայով և նուկլեոտիդային հաջորդականությամբ։ Ենթադրվում է, որ ապտամերները արդյունավետ կլինեն խոզերի աֆրիկյան ժանտախտի (ԽԱԺ) դեմ, որը հարուցվում է ԽԱԺ վիրուսիով (ԽԱԺՎ): ԽԱԺ-ը տարածվել է Հայաստանում և ամբողջ կովկասյան տարածաշրջանում 2007 թվականից:
Հաստատված պատվաստանյութերի և արդյունավետ դեղամիջոցների բացակայությունը պայմանավորում է այս ոլորտում հետազոտությունների արդիականությունը։ Ապտամերների օգտագործումը որպես ԽԱԺՎ-ի դեմ հակավիրուսային միջոցներ նոր ուղղություն է, որը նախատեսվում է զարգացնել Հայաստանում: Մեր նախագծի նպատակն է ուսումնասիրել նոր ապտամերների հակավիրուսային ակտիվությունը ԽԱԺՎ-ի դեմ, ինչպես նաև դրանց անվտանգությունը գենաթունայնության և բջջաթունայնության չափանիշներով: Այս ուսումնասիրությունները նաև կնպաստեն ապտամերների հետագա զարգացմանը որպես ԽԱԺՎ-ի կենսասենսորներ շրջակա միջավայրի նմուշներում:
Գիտական ղեկավար
Հարությունյան Ռուբեն Միքայելի