Общая информация
Թվային տեխնոլոգիաների աճը, սոցիալական մեդիայի աննախադեպ վերելքը, տեղեկատվության սպառման մշակույթում առկա փոփոխությունները և այլ գործոններ առանցքային դեր ունեն 21-րդ դարասկզբին մամուլում տեղի ունեցող փոխակերպումների գործընթացում։ Այս նախագծի շրջանակում մամուլի զարգացման փոխակերպումները ներկայացվելու են բրիտանական և հայկական առցանց պարբերականների օրինակով: Նախագիծը բնույթով նոր է, քանի որ նախատեսվում է համեմատական քննությամբ հետազոտել երկու մեդիամիջավայրեր, ինչը թույլ կտա բացահայտելու դրանց ընդհանրություններն ու առանձնահատկությունները գլոբալ և տեղական համատեքստերում: Բրիտանական մեդիան ձևավորել է հարուստ ավանդույթներ, որոնց ազդեցությունն ակնհայտ է միջազգային մեդիադաշտում, իսկ առցանց պարբերականները հաճախ են ուղղորդում գլոբալ զարգացման միտումները: Հայ մամուլն անմասն չէ միջազգային մեդիայում տեղի ունեցող գործընթացներից, սակայն այս համատեքստում հայկական առցանց պարբերականների փոխակերպումները համակողմանիորեն չեն ուսումնասիրվել: Բացն ընդգծվում է երկու երկրների մեդիադաշտերի համադրական վերլուծության տիրույթում: Ուստի նախագծի ակնկալվող արդյունքներից են՝ թվային դարաշրջանում մամուլի փոխակերպումների տեսական մոդելի մշակումը, բրիտանական և հայկական առցանց մեդիայի զարգացման առանձնահատկությունների բացահայտումը, փոքր շուկաներում թվային մամուլի կայուն զարգացման համար գործնական առաջարկների ձևավորումը:
Գիտական ղեկավար
Պետրոսյան Դավիթ Վլադիմիրի