Общая информация
Տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում կազմակերպությունների ֆինանսական ռիսկերի կառավարման ոլորտում։ Այս հետազոտությունը նպատակ ունի վերլուծելու Մարդ-համակարգիչ փոխազդեցության (ՄՀՓ) կիրառման հնարավորությունները և արդյունավետությունը ֆինանսական ռիսկերի կառավարման գործընթացում։ Հետազոտության շրջանակում ուսումնասիրվելու են ՄՀՓ մեթոդների ներառման ձևերը՝ որոշումների կայացման աջակցման համակարգերում, ռիսկերի գնահատման և մոնիթորինգի գործիքներում, ինչպես նաև վիզուալիզացիայի և ինտերակտիվ միջերեսների կիրառման օրինակներ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու նաև օգտագործողի վարքագծի վրա հիմնված մոդելներին, որոնք կարող են բարելավել ռիսկերի վաղ հայտնաբերման և կանխատեսման կարողությունները։ Հետազոտության արդյունքները կարող են ցույց տալ, որ ՄՀՓ ինտեգրումը կարող է զգալիորեն բարձրացնել ֆինանսական ռիսկերի կառավարման գործընթացների արդյունավետությունը՝ դարձնելով դրանք ավելի ճկուն, արագ արձագանքող և տվյալահեն:
Գիտական ղեկավար
Գևորգյան Ռուբեն Ալբերտի