ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ և «Technological Education Foundation»-ի ու «Հովնանյան» հիմնադրամի հետ գործակցության շրջանակում ԵՊՀ-ում հյուրընկալվեց Հայաստանում տեխնիկական հավաքագրման ծառայություններ մատուցող առաջին՝ «Meettal» ընկերության ներկայացուցիչը՝ ուսանողներին ներկայացնելու մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի առանձնահատկությունները։
«Meettal» ընկերության ՄՌ մասնագետ Աննա Հովհաննիսյանը ուսանողների համար անցկացրեց դասընթաց՝ ներկայացնելով ոլորտի առանցքային խնդիրներն ու մարտահրավերները, դրանց լուծման հնարավոր ուղիները։ Դասընթացից հետո կայացավ «Breaking bias in recruitment» թեմայով քննարկում, որը հետագայում ուսանողներին կօգնի անկողմնակալ հավաքագրման գործընթաց կազմակերպելու հարցում։
Ուսանողները հնարավորություն ունեցան դասընթացի շրջանակում իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու դասընթացավարին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։