ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Armenian Code Academy»-ի համագործակցության շրջանակում համալսարանում տեղի ունեցավ ուսանողների կարիերայի զարգացմանն ուղղված հետաքրքիր հանդիպում-քննարկում:
«Armenian Code Academy»-ի («ACA») հիմնադիր Նարեկ Ասլիկյանը ներկայացրեց կառույցի գործունեությունը, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները, պատմեց՝ ինչպես զարգացնել կարիերան և ինչ հմտություններ զարգացնել աշխատաշուկայում հաջողելու համար։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նոր՝ «Ուսանողների կարիերայի ուղղորդման» ծրագիրը, որը կօգնի բացահայտել աշխատանքային հետագա հնարավորությունները:
Հանդիպումը հագեցած էր հետաքրքիր տեղեկություններով, հնարավորություններով և ակտիվ հարցուպատասխանով։
Բացի դրանից՝ մասնակից ուսանողները հանդիպման ավարտին ստացան հատուկ պրոմոկոդ՝ «ACA» դասընթացների մեկ ամսվա անվճար մասնակցության համար։
Այս հանդիպումը հինալի հնարավորություն էր ուսանողների համար՝ մուտք գործելու տեխնոլոգիական աշխարհ և զարգացնելու կարիերայի առաջխաղացման համար անհրաժեշտ հմտությունները։