«Էսսեագրություն» խորագրով հանդիպում ԵՊՀ-ում
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Ս.թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի և Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի կունենա աշակերտների հետ հանդիպում:
«Էսսեագրություն» խորագրով հանդիպման բանախոսն է Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Արման Ղարագուլյանը:
Հանդիպմանը կմասնակցեն Երևանի թիվ 114, 105, 135, 142 դպրոցների աշակերտները, ուղեկցող ուսուցիչները: