Ноября 19, 2025 | 16:01
Наука
Исследовательская работа
Конкурсы
Изучение клеток, которые «скрываются» в костном мозге и впоследствии дают начало новым очагам рака, входит в сферу исследований биологов ЕГУ.
После химиотерапии раковые клетки могут «скрываться», особенно в костном мозге. Под воздействием определённых стимулов они могут спустя годы вновь попасть в кровоток, вызывая появление новых очагов рака. Например, если у пациента был рак молочной железы, велика вероятность рецидива заболевания. Рассказывая об этой проблеме, Николай Автандилян, заведующий лабораторией фундаментальной и патологической биохимии ЕГУ, подчёркивает, что биологи ЕГУ пытаются выяснить, почему эти клетки «переходят» в костный мозг, какие факторы способствуют их «скрытию», а затем и рецидиву заболевания.
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ Նիկոլայ Ավթանդիլյանը մատնանշում է, որ տարբեր տեսակի քաղցկեղներ (չարորակ ուռուցքներ) ունենում են մեծ քանակով մետաստազներ դեպի ոսկրածուծ: Ն․ Ավթանդիլյանի ղեկավարությամբ՝ երիտասարդ հետազոտողների թիմը ոսկրածուծ «միգրացվող» ու «թաքնվող», այնուհետև քաղցկեղի նոր օջախներ առաջացնող բջիջների ուսումնասիրությունը կկատարի ենթափորձային առնետների վրա՝ նրանց մոտ առաջացնելով կրծքագեղձի քաղցկեղ։ Ուսումնասիրության շրջանակում կհետազոտվեն առնետների բուժվող և չբուժվող խմբերը:
Նիկոլայ Ավթանդիլյանի խոսքով՝ առնետների բուժվող խմբերի դեպքում դասական և նոր քիմիաթերապևտիկ դեղամիջոցներին զուգահեռ՝ կկիրառվեն բուսական լուծամզվածքներ, ինչպես նաև այդ լուծամզվածքների մեջ պարունակվող ամենաակտիվ ֆիտոմիացությունները։
«Հետազոտական խումբը նպատակ ունի բացահայտելու, թե բույսերի լուծամզվածքներում առկա ամենաակտիվ բաղադրատարրերը հակաանգիոգենեզային, հակամետաստազային ինչ ազդեցություն կարող են ունենալ, ինչպես կարող են խանգարել քաղցկեղային բջիջների «թաքնվելուն» և «միգրացիային»: Բացի դրանից՝ փորձում ենք հասկանալ, թե ինչու են այդ բջիջիները «թաքնվում» ոսկրածուծում, չեն երևում, սակայն տարիներ անց գլուխ են բարձրացնում: Այս երևույթների մոլեկուլային մեխանիզմները դեռևս բացահայտված չեն»,- ասաց նա:
Նիկոլայ Ավթանդիլյանի հետազոտական խմբի անդամ, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, հայցորդ Սվետլանա Հովհաննիսյանը շեշտեց, որ քիմիաթերապևտիկ դեղամիջոցներն ունեն կողմնակի ազդեցություններ։ Օրինակ՝ դրանք ոչ միայն կարող են սպանել քաղցկեղի բջիջները, այլև վնասել առողջ բջիջները, և հենց այդ նպատակով էլ համակցում են դեղաբույսերի հետ։
«Դեղաբույսերն ունեն հակաօքսիդանտային բարձր ազդեցություն։ Հաշվի առնելով այն, որ երկար տարիներ Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայում կատարվել է դեղաբույսերի լուծամզվածքների ուսումնասիրություն, այժմ ուսումնասիրում ենք դեղաբույսից անջատված միացությունը»,- նշեց նա և հավելեց, որ դեղաբույսերի տարբեր բաղադրատարրեր տարբեր մեխանիզմներով են կարողանում ճնշել քաղցկեղը, հետևաբար իրենք ուսումնասիրում են, թե դեղաբույսից անջատված միացությունն ինչ ազդեցություն է թողնում՝ ի տարբերություն դեղաբույսի լուծամզվածքի:
Նիկոլայ Ավթանդիլյանը հավելեց, որ իրենց ուսումնասիրության տիրույթում են ինսուլինային ազդանշանային ուղին, բորբոքային ու իմունախթանիչ ցիտոկինների, անգիոգենեզի, մետաստազի մասնակից բաղադրատարրերի գործունեությունը։
«Փորձում ենք դիտարկել այդ ազդանշանային համակարգերի՝ ցիտոկինների, մետաստազի, անգիոգեների մասնակցող սպիտակուցների քանակական փոփոխությունը, հասկանալ դրանց փոխկապակցվածությունը առնետների չբուժվող և բուժվող խմբերի շրջանում»,- ընդգծեց նա:
Հետազոտական խմբում ներգրավված են նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներ և ասպիրանտներ:
Նշենք, որ ԵՊՀ հայցորդ Սվետլանա Հովհաննիսյանի ներկայացրած «Ոսկրածուծի բջջային ազդանշանային համակարգերի կարգավորման դերը կրծքագեղձի քաղցկեղի զարգացման և կանխարգելման գործընթացներում» վերտառությամբ նախագիծը ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի արդյունքում:

