Լիանա Սերոպյանը ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ է։
Ներկայում իր մասնագիտական ուղին որպես իրավաբան շարունակում է «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակում՝ մասնագիտանալով քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում։ Սակայն նրա մասնագիտական ներշնչման աղբյուրը մնում է միջազգային իրավունքը, հատկապես՝ միջազգային առևտրային և ներդրումային արբիտրաժը։
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագիրը էական դեր է խաղացել նրա՝ որպես իրավաբանի ինքնության ձևավորման գործընթացում՝ տալով ոչ միայն ակադեմիական գիտելիք, այլև մեծ փորձառություն։