Ставка:
Полная занятость
Крайний срок:
20 января 2026
Категория:
Практика
Բեկոն Պրոդուկտ ՍՊԸ
Тип практики:
В офисе
Дни практики:
Пн.
Пт.
Часы практики:
09։00–18։00
Основные обязанности
Բեկոն Պրոդուկտ ընկերությունը հայտարարում է նոր փորձնակության ծրագիր՝ Գնումների բաժնում։ Սա բացառիկ հնարավորություն է՝ տեսնելու իրական բիզնեսը ներսից, ձեռք բերելու գործնական փորձառություն և սկսել կարիերադ Հայաստանում սնունդ արտադրող ամենամեծ կազմակերպություններից մեկում։
- Մասնակցել հումքի և նյութերի ձեռքբերման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը
- Ստանալ և համակարգել գնումների հայտերը ընկերության ներքին ստորաբաժանումներից
- Վերլուծել և վերահսկել պահեստային մնացորդները
- Կազմել և ուղարկել պատվերներ մատակարարներին՝ համաձայն հաստատված պահանջների
- Վերահսկել մատակարարման ժամկետները, ընթացքը և պատվերների կատարման կարգավիճակը
- Վարել գնումների և մատակարարման գործընթացին առնչվող փաստաթղթաշրջանառությունը
- Մասնակցել շուկայի ուսումնասիրությանը և մատակարարների վերլուծությանը
- Աջակցել գնումների կազմակերպման և արդյունավետ իրականացման գործընթացներին
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարած լրացուցիչ գործառույթներ և առաջադրանքներ
Требуемая квалификация
- Բակալավրիատի վերջին կուրսի և մագիստրատուրայի ուսանողներ՝ մենեջմենթի, տնտեսագիտության, ֆինանսների կամ բիզնեսի կառավարման մասնագիտություններով
- Վերջին երկու տարվա ընթացքում ավարտած երիտասարդ մասնագետներ, որոնք ունեն մենեջմենթի, տնտեսագիտության, ֆինանսների կամ բիզնեսի կառավարման կրթություն և փնտրում են մասնագիտական փորձնակություն
Дополнительная информация
Ի՞նչ կստանաս
- Իրական աշխատանքային փորձ՝ ոլորտի պրոֆեսիոնալների կողքին, որը կարող ես նաև վստահորեն նշել քո CV-ի մեջ
- Գործնական հմտություններ, որոնք հրաշալիորեն համադրվում են տեսության հետ
- Սերտիֆիկատ և հետադարձ կապ ոլորտի մասնագետներից
- Աշխատանքի հնարավորություններ լավագույն մասնակիցների համար
Փորձնակությունը տևելու է 6 ամիս և վճարվելու է։