Ставка:
Полная занятость
Крайний срок:
04 марта 2026
Категория:
Вакансия
«Բի-Դի-Օ Ըքաունթինգ Թաքս ընդ Լիգըլ» ՓԲԸ
Тип работы:
В офисе
Основные обязанности
- Հաճախորդների առօրյա հաշվապահական գործարքների մշակման և իրականացման գործընթացի ապահովում
- Սկզբնական հաշվապահական և ուղեկցող փաստաթղթերի պատրաստում
- Կանխիկ դրամարկղի, կանխիկի մուտքագրման և ելքագրման փաստաթղթերի պատրաստում
- Հաճախորդների բանկային հաշիվների գործարքների համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
- Հաճախորդի հիմնական միջոցների և նյութական արժեքների հաշվառում
- Աշխատավարձերի հաշվարկ
- Հարկերի և վճարների հաշվարկ ու համապատասխան վճարային փաստաթղթերի պատրաստում
- Փաստաթղթաշրջանառության իդեալական կազմակերպում
- Ավագ հաշվապահի կողմից հանձնարարականների պատշաճ կատարում և համապատասխան հաշվետվությունների ներկայացում
- Նոր ծառայությունների և բիզնեսի զարգացման գործընթացի աջակցում
- Անհրաժեշտության դեպքում՝ նախագծում ներգրավված հաշվապահների, խորհրդատուների և օգնականների աջակցում
- Այլ պարտականությունների կատարում, որոնք անհրաժեշտ են ընկերության և/կամ դրա նախագծերի հաջող ավարտի համար
Требуемая квалификация
- Ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում մասնագիտական բարձրագույն կրթություն
- Խորհրդատվական կամ մասնագիտական ծառայությունների ոլորտում առնվազն 1 տարվա փորձ, կամ առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Բանավոր հաղորդակցման և հաշվետվությունների գրելու կարողություններ
- Միաժամանակ մի քանի նախագիծ վարելու և ավարտելու ունակություն
- Տարբեր հաճախորդների և գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու ունակություն
- Բարձր մակարդակի համակարգչային հմտություններ՝ ArmSoft, Microsoft Office (Word, Excel)
- Բարձր մոտիվացիա, նախաձեռնողականություն, ինքնուրույնություն և կարողություն՝ գերակայել աշխատանքը և հարմարվել փոփոխվող առաջնահերթություններին