«Խճճված Թիֆլիս. թատրոն-քարվանսարայը և կայսերական արդիականությունը մասնատված պատմությունների արանքում» խորագրով սեմինար ԵՊՀ-ում
ԵՊՀ պատմության ֆակուլտետ, 318 սենյակ (ընթերցասրահ)
Ս.թ. մարտի 5-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում Մշակութաբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Խճճված Թիֆլիս. թատրոն-քարվանսարայը և կայսերական արդիականությունը մասնատված պատմությունների արանքում» խորագրով սեմինար: Բանախոսն է Իլիայի պետական համալսարանի (Թբիլիսի, Վրաստան) դասախոս և գիտաշխատող, համեմատական գրականագիտության դոկտոր ու մշակութաբան Լուկա Նախուցրիշվիլին:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Անգլերենին չտիրապետողների համար կապահովվի թարգմանություն։