Расположение:
Դավթաշեն 10-րդ փ. 15/5, Bridgeview բնակելի համալիր
Крайний срок:
15 марта 2026
Категория:
Вакансия
«ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ
Рабочие дни:
Пн.
Сб.
Рабочее время:
09:00-18:00
Основные обязанности
«ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ն, որն իրականացնում է շինարարական նախագծեր Հայաստանի ամբողջ տարածքում, փնտրում է Համատիրության կառավարիչ՝ Դավթաշենում գտնվող Bridgeview բնակելի համալիրի համար։
- Իրականացնել համալիրի ամբողջական օպերացիոն կառավարումը
- Կազմակերպել և անցկացնել թիմային ժողովներ
- Ապահովել հանձնարարականների իրականացումը և վերահսկել կատարման ընթացքը
- Կազմակերպել և վերահսկել շենքի ինժեներական համակարգերի աշխատանքը
- Ապահովել պարտադիր վճարների հավաքագրումը
- Ղեկավարել օպերացիոն թիմը՝ պարետ, հավաքարարներ, դռնապանների, արտաքին պահպանություն
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ
- Համագործակցել իրավաբանական և հարկային խորհրդատվություն տրամադրող թիմերի հետ
- Կազմակերպել համատիրության լիցենզավորման գործընթացը և գործել նոր օրենսդրական պահանջներին համապատասխան
Требуемая квалификация
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, բիզնես կառավարման և հարակից ոլորտում
- Աշխատանքային փորձ համատիրության կամ բազմաբնակարան համալիրների կառավարման ոլորտում
- ՀՀ օրենսդրության ընդհանուր իմացություն (համատիրությունների գործունեության շրջանակում)
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
- Համակարգչային հմտություններ՝ MS Office (Excel, Word)
- Կազմակերպչական և հաղորդակցման զարգացած հմտություններ
- Պատասխանատվության բարձր մակարդակ և նախաձեռնողականություն