Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տարեկան գիտաժողովը ԵՊՀ-ում
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, 201 լսարան
Ս.թ. մարտի 19-ին և 20-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 201 լսարանում տեղի կունենա Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տարեկան գիտաժողովը:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում տարբեր լաբորատորիաներում կատարվող գիտահետազոտական աշխատանքների վերաբերյալ զեկուցումներով հանդես կգան ամբիոնի վարիչներ, գիտաշխատողներ, դասախոսներ:
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տարեկան գիտաժողովին ներկա կլինեն ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռ. Բարխուդարյանը, կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կ. Թռչունյանը: