«Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 10-րդ գիտաժողով
Երևանի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի և Հայաստանի հոգեբանների միության մասնագիտական ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 10-12-ը կանցկացվի «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 10-րդ գիտաժողովը:
Գիտաժողովի նպատակներն են՝
- համախմբել աշխարհում հայտնի հոգեբան գիտնականներին,
- հոգեբանական հանրությանը ծանոթացնել ժամանակակից հոգեբանության մարտահրավերներին և արդի հիմնախնդիրներին,
- նպաստել տարբեր երկրներում գործող հոգեբանական դպրոցների ներկայացուցիչների հետ փորձի փոխանակմանը և մասնագիտական կապերի, ինչպես նաև համագործակցային եզրերի ընդլայնմանը:
Գիտաժողովին մասնակցելու են 10 երկրների ավելի քան 50 առաջատար գիտնականներ:
Գիտաժողովի շրջանակում կանցկացվեն պանելային ելույթներ, նստաշրջաններ, սեմինարներ և ստենդային զեկույցներ:
Նախատեսվում է նաև թեզիսների ժողովածուի տպագրում:
«Փիլիսոփայությունը և արդի մարտահրավերները։ Մարդը գոյաբանական ծուղակում» խորագրով միջազգային գիտաժողով
Ս.թ. նոյեմբերի 20-21-ը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի կունենա «Փիլիսոփայությունը և արդի մարտահրավերները։ Մարդը գոյաբանական ծուղակում» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովն ունենալու է երկու քննահարթակ (սեկցիա):
ՍԵԿՑԻԱ 1. Սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության հիմնահարցեր
Քննարկվելիք թեմաներ
- Սոցիալական փիլիսոփայություն, բարոյագիտություն
- Մշակույթի փիլիսոփայություն
- Արվեստի փիլիսոփայություն և գեղագիտություն
- Քաղաքականության փիլիսոփայություն
- Արհեստական բանականության հետ կապված արժեքաբանական, էթիկական մարտահրավերներ
ՍԵԿՑԻԱ 2. Գիտության փիլիսոփայության, տրամաբանության և փաստարկման հիմնահարցեր
Քննարկվելիք թեմաներ
- Տրամաբանություն, փաստարկում, հռետորիկա
- Գիտության փիլիսոփայություն (իմացաբանություն, էպիստեմոլոգիա, մեթոդաբանություն)
- Լեզվի փիլիսոփայություն
- Արհեստական ինտելեկտի իմացաբանական-տրամաբանական հիմնահարցեր