«Չինական Ամանորը և Լապտերների տոնը՝ ԵՊՀ-ում» խորագրով միջոցառում ԵՊՀ-ում
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոն (417 լսարան)
Ս.թ. մարտի 20-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնում տեղի կունենա բաց դաս՝ «Չինական Ամանորը և Լապտերների տոնը՝ ԵՊՀ-ում» խորագրով:
Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ. Տ. Եփրեմյանը, դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Ս. Նավասարդյանը, Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի ներկայացուցիչներ։