Ставка:
Полная занятость
Крайний срок:
25 апрель 2026
Категория:
Вакансия
Նաիրի Ինշուրանս ԱՍՊԸ
Тип работы:
В офисе
Основные обязанности
- Վերլուծել և գնահատել ապահովագրական ռիսկերը՝ վերաապահովագրական ծրագրերի և պայմանագրերի ձևավորման նպատակով
- Կազմակերպել վերաապահովագրական պայմանագրերի պատրաստման, համաձայնեցման և կնքման գործընթացը՝ ապահովելով համապատասխանությունը ընկերության ներքին քաղաքականություններին
- Պահպանել և զարգացնել համագործակցությունը տեղական և միջազգային վերաապահովագրող գործընկերների հետ
- Վերաապահովագրողներին տրամադրել պատահարների և վնասների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն
- Ստանալ և վերլուծել վերաապահովագրական առաջարկները և սակագները ընկերության կողմից ստանձնվող ռիսկերի համար
- Պատրաստել եռամսյակային հաշվետվություններ, իրականացնել դրանց համաձայնեցումը վերաապահովագրողների հետ և ապահովել հաստատման գործընթացը
- Ընկերության տեղեկատվական համակարգերում մուտքագրել վերաապահովագրման ենթակա ռիսկերը և ապահովել տվյալների ճշգրտությունը
- Իրականացնել բաժնի անմիջական գործառույթներին առնչվող այլ աշխատանքներ
Требуемая квалификация
Բարձրագույն կրթություն
Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
MS Office ծրագրերի լավ իմացություն
Վերլուծական մտածողություն և բանակցային հմտություններ
Գործարար նամակագրության իրականացման ունակություն
Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու ունակություն
Սահմանված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն
Ապահովագրական ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն