«Երիտասարդ հետազոտողների երկխոսության հարթակ» խորագրով քննարկում-դասախոսություն ԵՊՀ-ում
Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում-դասախոսություն՝ «Երիտասարդ հետազոտողների երկխոսության հարթակ» խորագրով։
ԵՊՀ և Ալ-Ֆարաբիի անվան Ղազախստանի ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների համատեղ նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ երիտասարդ հետազոտողների համար՝ կիսվելու իրենց փորձով, ներկայացնելու գիտական աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրներն ու քննարկելու դրանց հաղթահարման ուղիները։
Դասախոսությունը կվարի Ալ-Ֆարաբիի համալսարանի միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության պրոֆեսոր, ամերիկյան և ժողովրդավարական հետազոտությունների ռեսուրս կենտրոնի ղեկավար Ֆաթիմա Կուկաևան։ Նա ավելի քան 300 գիտական հրապարակումների հեղինակ է (ներառյալ բարձր ազդեցության ինդեքսավորվող միջազգային պարբերականներում)։