Крайний срок:
10 май 2026
Категория:
Вакансия
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր
Основные обязанности
- Աշխատանք միջազգային կրթական համակարգում (IB, Round Square, CIS)
- Մասնակցություն արտաուսումնական գործընթացի կազմակերպմանը և զարգացմանը
- Համագործակցային մշակույթ՝ հիմնված վստահության, հարգանքի և փոխադարձ աջակցության վրա
- Արժեքահեն միջավայր, որտեղ կարևորվում է սովորողի նախաձեռնողականությունն ու ակտիվ մասնակցությունը
- Շարունակական մասնագիտական զարգացման և փորձի ընդլայնման հնարավորություն
Արտաուսումնական մասի տեսուչը՝ - Կազմակերպում և համակարգում է արտաուսումնական խմբակների և ակումբների գործունեությունը՝ ապահովելով դրա արդյունավետ և սահուն ընթացքը
- Կազմակերպում է պարապմունքների պլանավորման գործընթացը, ժամանակացույցների կազմումը և դրանց պատշաճ իրականացումը
- Իրականացնում է տեղեկատվության հավաքագրում, մշակում և փաստաթղթավորում
- Կազմակերպում է սաների գրանցման գործընթացը և իրականացնում տվյալների ճշգրտում ու պարբերական թարմացում
- Ապահովում է անհրաժեշտ տեղեկատվության մուտքագրումը համապատասխան էլեկտրոնային հարթակներում
- Աջակցում է մրցույթների և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպչական աշխատանքների իրականացման գործընթացին
- Մասնակցում է հաշվետվությունների և ամփոփագրերի կազմման գործընթացին
- Արդյունավետորեն հաղորդակցվում է՝ հստակ փոխանցելով տեղեկատվություն և ապահովելով կապ սովորողների, ծնողների և արտաուսումնական խմբակների ղեկավարների միջև
- Դրսևորում է պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ՝ ապահովելով տվյալների ճշգրտությունը
- Արագ կողմնորոշվում է փոփոխվող իրավիճակներում՝ պահպանելով արդյունավետությունն ու ճկունությունը
Դրսևորում է նախաձեռնողականություն՝ առաջարկելով լուծումներ և բարելավումներ արտաուսումնական գործընթացի վերաբերյալ
Требуемая квалификация
Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է կրթության կառավարման և/կամ հարակից այլ ոլորտներում
- Գրագետ հայերենի տիրապետում (գրավոր և բանավոր)
- Անգլերենի կամ այլ օտար լեզուների իմացություն (գրավոր և բանավոր) և/կամ ցուցաբերում է կատարելագործվելու պատրաստակամություն
- Համակարգչային բազային հմտությունների իմացություն (MS Office)