Крайний срок:
24 май 2026
Категория:
Вакансия
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր
Тип работы:
В офисе
Основные обязанности
Կրտսեր դպրոցի հոգեբանը՝
- բացահայտում է սովորողների զարգացման և աջակցության կարիքները, կազմակերպում համապատասխան հոգեբանական աջակցություն,
- մասնակցում է սաների հուզական, սոցիալական, վարքային և հարմարման դժվարությունների բացահայտմանը, վերլուծությանը և աջակցության պլանավորմանը,
- աջակցում է սոցիալ-հուզական ուսումնառության ծրագրերի իրականացմանը՝ նպաստելով սաների ինքնաճանաչման, հոգեկարգավորման, հաղորդակցման և առողջ փոխհարաբերությունների զարգացմանը,
- համագործակցում է ծնողների, դասվարների, ուսուցիչների, լոգոպեդների և այլ մասնագետների հետ՝ սովորողի զարգացմանն ուղղված միասնական աջակցության ապահովման նպատակով,
- խորհրդատվական աջակցություն է տրամադրում ուսուցիչներին՝ դասարանում հոգեբանորեն անվտանգ, ներառական և աջակցող միջավայր ձևավորելու հարցերում,
- իրականացնում է ծնողավարման խորհրդատվություն՝ երեխայի զարգացման, հարմարման, հուզական և վարքային դժվարությունների հաղթահարման նպատակով,
- աջակցում է ինչպես դժվարություններ ունեցող, այնպես էլ մտավոր բարձր ներուժ ունեցող սաների բարեկեցությանն ու լիարժեք ներգրավվածությանը,
- մասնակցում է միջանձնային կոնֆլիկտների կամ ճգնաժամային իրավիճակների գնահատմանն ու կառավարմանը,
վարում է անհրաժեշտ մասնագիտական գրառումներ և վերլուծում է սաների զարգացման դինամիկան։
Требуемая квалификация
- Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում
Համապատասխան ոլորտների մասնագիտական վերապատրաստումները դիտարկվելու են որպես առավելություն
- Տիրապետում է կրտսեր դպրոցական տարիքի երեխաների իմացական, հուզական, սոցիալական և վարքային զարգացման առանձնահատկություններին
- Կարողանում է տարբերակել տարիքային նորմատիվ դժվարությունները և խորքային մասնագիտական միջամտություն պահանջող դեպքերը
- Տիրապետում է հոգեբանական աջակցության, խորհրդատվության և սոցիալ-հուզական զարգացման ժամանակակից մոտեցումներին
- Պահպանում է մասնագիտական էթիկայի, այդ թվում՝ գաղտնիության, ոչ խտրական վերաբերմունքի և երեխայի լավագույն շահի սկզբունքները
Փափուկ հմտություններ
- Արդյունավետորեն հաղորդակցվում է՝ ակտիվորեն լսելով, մտքերը հստակ արտահայտելով և հաղորդակցման ոճը հարմարեցնելով տարբեր իրավիճակներին ու հասցեատերերին
- Համագործակցում է թիմում՝ արժևորելով գործընկերների փորձը և նպաստելով կառուցողական փոխգործակցությանը
- Դրսևորում է հուզական ինտելեկտ՝ գիտակցելով և կառավարելով սեփական հույզերը, ինչպես նաև կառուցողական ձևով արձագանքելով այլոց հուզական վիճակներին
- Ճկունորեն արձագանքում է փոփոխություններին՝ հարմարվելով նոր պայմաններին և պահպանելով աշխատանքի արդյունավետությունը
- Ցուցաբերում է նախաձեռնողականություն, պատասխանատվություն և մասնագիտական ճկունություն
Լեզուներ և ՏՏ հմտություններ
- Տիրապետում է գրագետ հայերենին (գրավոր և բանավոր)
- Տիրապետում է անգլերենին կամ այլ օտար լեզուների (գրավոր և բանավոր) և/կամ դրսևորում է կատարելագործվելու պատրաստակամություն
- Տիրապետում է համակարգչային բազային հմտություններին