Ставка:
Полная занятость
Расположение:
Երևան կամ Դիլիջան
Крайний срок:
01 сентября 2026
Категория:
Вакансия
ՀՀ կենտրոնական բանկ
Тип работы:
В офисе
Основные обязанности
- Իրականացնել երկարաժամկետ ծրագրերի իրավական ուղեկցում
- Մշակել և/կամ մասնակցել օրենքների, նորմատիվ և այլ իրավական ակտերի նախագծերի մշակմանը, ինչպես նաև ուսումնասիրել կարգավորվող ոլորտին վերաբերող իրավական ակտերի և փաստաթղթերի նախագծերը և տրամադրել դրանց վերաբերյալ իրավական եզրակացություններ
- Տրամադրել իրավաբանական պարզաբանումներ ՀՀ օրենքների, այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի և քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ պայմանագրերի և համաձայնագրերի վերաբերյալ
- Ուսումնասիրել ներկայացված ազդագրերը և տրամադրել իրավական կարծիք կամ կազմել ԵԱՏՄ-ի՝ ՀՀ կենտրոնական բանկի իրավասություններին առնչվող իրավական ակտերի վերաբերյալ եզրակացություններ
- Կատարել ղեկավարի կողմից տրված լրացուցիչ հանձնարարականներ և արտածրագրային խնդիրներ, տրամադրել իրավաբանական խորհրդատվություն
Требуемая квалификация
Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Կորպորատիվ իրավունքի, ֆինանսական համակարգի օրենսդրության, քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության խորացված իմացություն
- ՀՀ իրավական համակարգի խորացված իմացություն
- ՓԼ/ԱՖ կարգավորման խորացված իմացություն
- Միջազգային իրավունքի միջանկյալ իմացություն
- Արժեթղթերի շուկայի ոլորտի խորացված կամ միջանկյալ իմացություն
- Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ կամ գերազանց իմացություն
Ինչպես նաև.
Վերլուծելու ունակություն
Թիմում աշխատելու հմտություն
Հաղորդակցվելու կարողություն
Բանակցելու ունակություն
Խորհրդատվական հմտություններ
Ճկունություն
Պրոբլեմներ լուծելու ունակություն
Նախաձեռնողականություն
Ստեղծագործական մտածելակերպ
Ֆիդուցիար պարտականության գիտակցում
Дополнительная информация
Դիմելու համար՝ https://shorturl.at/nKYUJ