Երևանի պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության անգլերենի և գերմանական բանասիրության ամբիոնները, համագործակցելով Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (ԳԱՓԾ (DAAD)) հետ, 2026 թ. նոյեմբերի 5–6-ը կազմակերպում են միջազգային հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին։
Գիտաժողովի հատուկ բաժիններից մեկը նվիրված է լեզվաբանական հետազոտությունների զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած կին գիտնականներին։ Այս տարվա միջոցառումը կանցկացվի ի հիշատակ Գերմանական բանասիրության ամբիոնի հիմնադիր, բ.գ.թ., դոցենտ Ալինա Տոնոյանի:
Մանրամասն տեղեկությունների համար անցնել այս հղումով: