
Межкультурная коммуникация (английский язык)
Программа бакалавриата
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակը
Առկա ուսուցմամբ «Միջմշակութային հաղորդակցություն՝ անգլերեն» բակալավրի ծրագրի նպատակն է`
- ուսանողներին տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ միջմշակութային հաղորդակցության ոլորտին առնչվող տեսական և գործնական խնդիրների վերաբերյալ,
- զարգացնել ուսանողների միջմշակութային արդյունավետ հաղորդակցության համար անհրաժեշտ գործնական մասնագիտական կարողությունները՝ կիրառելով անգլերեն բանավոր և գրավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները հաղորդակցական տարբեր իրադրություններում, ինչպես նաև համացանցային եղանակով իրականացվող հաղորդակցություններում,
- օժտել ուսանողներին արդյունավետ հաղորդակցմանը նպաստող միջառարկայական գիտելիքներով և կարողություններով՝ միջմշակութային բախումներից խուսափելու և դրանց լուծման ձևերը գտնելու նպատակով,
- խթանել ուսանողների՝ անգլերենի և միջմշակութային հաղորդակցման տեսական և գործնական խնդիրների վերաբերյալ ինքնուրույն գիտական հետազոտություններ կատարելու ունակությունները:
Առավելությունները
«Միջմշակութային հաղորդակցություն՝ անգլերեն» ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի՝
- կատարելու տարբեր բնույթի անգլերեն տեքստերի լեզվաբանական, մշակութային և գրականագիտական խնդիրների վերլուծություն,
- վարելու թեմատիկ զրույցներ և երկխոսություններ՝ կառուցելով քերականական սխալներից զերծ բանավոր խոսք, դրսևորելու օտար լեզվով հնչող խոսքը լսելու, ընկալելու և վերարտադրելու պատշաճ հմտություններ,
- կատարելու թարգմանություններ անգլերենից հայերեն և հակառակը՝ կիրառելով լեզվի և մշակույթի փոխներգործության սկզբունքը,
- քննարկելու գովազդային խոսույթի առանձնահատկությունները և առցանց ու գրավոր հաղորդակցման եղանակներով ստեղծելու բովանդակություն (գովազդային և տեղեկատվական բնույթի) գրավոր խոսք,
- գործնականում արդյունավետորեն կիրառելու ձեռք բերված լեզվական գիտելիքները և անգլերեն գրավոր ու բանավոր խոսքի հմտությունները միջմշակութային հաղորդակցման տարբեր իրադրություններում, օգտագործելու միջմշակութային հաղորդակցման օպտիմալ եղանակ՝ այլ մշակույթների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելու նպատակով,
- գործադրելու երկրորդ օտար լեզվի (գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն) լեզվական գիտելիքները և բանավոր ու գրավոր խոսքի հմտությունները հաղորդակցման տարբեր ոլորտներում:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու հետևյալ հաստատություններում՝ տարբեր նախարարությունների, կազմակերպությունների միջազգային բաժիններ և արտաքին կապերի վարչություններ, բանկեր, միջպետական ձեռնարկություններ և միջազգային կազմակերպություններ, գովազդային, հանրային կապերի, տուրիզմի, համացանցային և ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում գործող պետական և մասնավոր կազմակերպություններ և գրասենյակներ, ԱՄՆ և Միացյալ Թագավորության դեսպանատներ, արտասահմանում ՀՀ ներկայացուցչություններ, անգլերենի ուսուցման կենտրոններ, ՀՀ դպրոցներ:
Ուսումնառության ավարտին կրթական ծրագրի շրջանավարտներին շնորհվում է լեզվաբանության բակալավրի որակավորում։