Cross-Cultural Communication (English Language)
Bachelor's degree programme
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» (ՀՀ Կառավարության որոշում (26 ապրիլի 2012 թ. N597- Ն))։
Դիմորդը հանձնում է ընդունելության հետևյալ քննությունները՝ անգլերեն (գրավոր), հայոց լեզու և գրականություն (գրավոր):
Ծրագրի նպատակը
Առկա ուսուցմամբ «Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)» բակալավրի ծրագրի նպատակն է`
ուսանողներին տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ միջմշակութային հաղորդակցության ոլորտին առնչվող տեսական և գործնական խնդիրների վերաբերյալ,
զարգացնել ուսանողների միջմշակութային արդյունավետ հաղորդակցության համար անհրաժեշտ գործնական մասնագիտական կարողությունները՝ կիրառելով անգլերեն բանավոր և գրավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները հաղորդակցական տարբեր իրադրություններում, ինչպես նաև համացանցային եղանակով իրականացվող հաղորդակցություններում,
օժտել ուսանողներին արդյունավետ հաղորդակցմանը նպաստող միջառարկայական գիտելիքներով և կարողություններով՝ միջմշակութային բախումներից խուսափելու և դրանց լուծման ձևերը գտնելու նպատակով,
խթանել ուսանողների՝ անգլերենի և միջմշակութային հաղորդակցման տեսական և գործնական խնդիրների վերաբերյալ ինքնուրույն գիտական հետազոտություններ կատարելու ունակությունները:
Առավելությունները
«Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)» ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի՝
կատարելու տարբեր բնույթի անգլերեն տեքստերի լեզվաբանական, մշակութային և գրականագիտական խնդիրների վերլուծություն,
վարելու թեմատիկ զրույցներ և երկխոսություններ՝ կառուցելով քերականական սխալներից զերծ բանավոր խոսք, դրսևորելու օտար լեզվով հնչող խոսքը լսելու, ընկալելու և վերարտադրելու պատշաճ հմտություններ,
կատարելու թարգմանություններ անգլերենից հայերեն և հակառակը՝ կիրառելով լեզվի և մշակույթի փոխներգործության սկզբունքը,
քննարկելու գովազդային խոսույթի առանձնահատկությունները և առցանց ու գրավոր հաղորդակցման եղանակներով ստեղծելու բովանդակություն (գովազդային և տեղեկատվական բնույթի) գրավոր խոսք,
գործնականում արդյունավետորեն կիրառելու ձեռք բերված լեզվական գիտելիքները և անգլերեն գրավոր ու բանավոր խոսքի հմտությունները միջմշակութային հաղորդակցման տարբեր իրադրություններում, օգտագործելու միջմշակութային հաղորդակցման օպտիմալ եղանակ՝ այլ մշակույթների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելու նպատակով,
գործադրելու երկրորդ օտար լեզվի (գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն) լեզվական գիտելիքները և բանավոր ու գրավոր խոսքի հմտությունները հաղորդակցման տարբեր ոլորտներում:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու հետևյալ հաստատություններում՝ տարբեր նախարարությունների, կազմակերպությունների միջազգային բաժիններ և արտաքին կապերի վարչություններ, բանկեր, միջպետական ձեռնարկություններ և միջազգային կազմակերպություններ, գովազդային, հանրային կապերի, տուրիզմի, համացանցային և ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում գործող պետական և մասնավոր կազմակերպություններ և գրասենյակներ, ԱՄՆ և Միացյալ Թագավորության դեսպանատներ, արտասահմանում ՀՀ ներկայացուցչություններ, անգլերենի ուսուցման կենտրոններ, ՀՀ դպրոցներ:
Ուսումնառության ավարտին կրթական ծրագրի շրջանավարտներին շնորհվում է լեզվաբանության բակալավրի որակավորում։