Менеджмент
Программа бакалавриата
Ծրագրի մասին
Ուսման տևողությունը հեռակա ուսուցման համակարգում՝ 5 տարի։
Շնորհվող որակավորումը՝ կառավարման բակալավր։
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կազմակերպվում է ՀՀ Կառավարության հաստատած «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի համաձայն:
Մանրամասները՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել կառավարման ոլորտի բարձրորակ մասնագետներ տնտեսության տարբեր ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ֆինանսաբանկային ոլորտի, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի տարբեր օղակների համար:
Առավելությունները
Այս ծրագրի հաջող ավարտին ուսանողն ունակ կլինի նկարագրելու արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման ոլորտներում ձևավորվող տնտեսական երևույթներն ու գործընթացները, ներկայացնելու գործարարության համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական հաշվարկների կատարման՝ գոյություն ունեցող հիմնական մոտեցումները, ռեսուրսների օպտիմալ պլանավորման և կառավարման ժամանակակից տեխնոլոգիաները, ներկայացնելու կազմակերպությունների գործունեության արդյունքների հաշվառման, վերլուծության և կանխատեսման մոտեցումները, ինչպես նաև բացատրելու կազմակերպության ռազմավարության մշակմանը, իրագործմանը և կառավարմանն առնչվող խնդիրները, ներկայացնելու տնտեսության տարբեր ոլորտների և դրանց կառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման կանոնակարգերն ու մոտեցումները, ներկայացնել ժամանակակից հավանականային, օպտիմիզացիոն, վիճակագրական, էկոնոմետրիկ և այլ մեթոդների կիրառության առավել լայնորեն տարածված ուղղությունները, ներկայացնելու առավել լայն տարածում գտած մասնագիտացված համակարգչային ծրագրերը, ինչպես նաև տնտեսագիտական վերլուծության և կառավարման համար դրանց կիրառության հիմնական ուղղությունները, մեկնաբանելու միկրո- և մակրոտնտեսագիտության, գլոբալ և լոկալ շուկաների հիմնախնդիրները։
Ծրագրի ավարտին ուսանողը օժտված կլինի գործնական մասնագիտական կարողություններով և կկարողանա կատարել գործարարության համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական հաշվարկներ և ներկայացնել հաշվետվություններ, գնահատել կազմակերպության գործունեության տնտեսական արդյունավետությունը, մշակել գործարար ծրագրեր և մասնակցել դրանց կենսագործմանը՝ կազմակերպելով աշխատանքը թե՛ որպես խմբի անդամ, թե՛ որպես խմբի ղեկավար, ինչպես նաև ընտրել տարատեսակ ռազմավարություններ, գործիքներ՝ նպաստելով կայացվող կառավարչական որոշումների արդյունավետության բարձրացմանը, կիրառել առավել լայն տարածում գտած մասնագիտացված ծրագրային փաթեթները, նախագծել կազմակերպության արդյունավետ կառավարման համակարգ՝ բարձրացնելով բոլոր ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, բացահայտել ինչպես տնտեսության առանձին ոլորտների, այնպես էլ ամբողջ տնտեսության կառավարման առանձնահատկությունները և իրականացման մեխանիզմները։
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները` կառավարման ցածր և միջին օղակների, ստորաբաժանումների ղեկավարներ, վերլուծաբաններ, խորհրդականներ:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու պետական կառավարման համակարգում՝ կառավարությունում, նախարարություններում, պետական այլ գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր հատվածում՝ արտադրական, ֆինանսաբանկային, ծառայությունների մատուցման, առևտրիոլորտների կազմակերպություններում, միջազգային կառույցներում։
Ծրագրի շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել «Կառավարում» մասնագիտության (առանց ընդունելության քննության) և այլ մասնագիտությունների գծով գործող մագիստրոսական ծրագրերով, ինչպես նաև սեղմ ժամկետներում ստանալ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով:
Контакты
(+374 60) 710 651 (ներքին՝ 76-51)
narinemirzoyan@ysu.am