
Մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ՝ «PMI Science»-ի աջակցությամբ:
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակում լավագույն ուսանողները յուրաքանչյուր տարի հնարավորություն ունեն օգտվելու «PMI Science»-ի աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից տրամադրվող ֆինանսավորման հնարավորությունից։
Մագիստրոսական ծրագրի թիմը գործընկերների հետ համատեղ մշակել է ընտրության և գնահատման գործընթաց, որի հիման վրա բարձր առաջադիմությամբ և գրանցած հաջողություններով աչքի ընկնող ուսանողները կարող են օգտվել այս հնարավորությունից:
Այս տարիների ընթացքում «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 116 ուսանողների արդեն իսկ հատկացվել է ֆինանսավորում:
Հայ կրթական հիմնարկությունը ևս «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին կրթաթոշակներ է տրամադրում, քանի որ կրթական ծրագիրը ևս ընդգրկված է կրթաթոշակային մրցույթի մասնագիտությունների ցանկում։
