
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող բոլոր շրջանավարտները՝ բացառապես մրցութային հիմունքներով՝ ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի տարեկան վարձը կազմում է 900 000 ՀՀ դրամ։ Ուսման տևողությունը 3 կիսամյակ է։
1-ին փուլի լավագույն 4 ուսանողները հնարավորություն կստանան անվճար սովորելու «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրում։
1-ին փուլ
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 2-27-ը՝ մինչև ժամը 18:00-ն, առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով:
1-ին փուլի ընդունելության քննություններն անցկացվելու են ս.թ. հուլիսի 2-ին։
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վճարի (2025/2026 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսման վճարի առնվազն 25%-ը) վճարման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 18-ը:
2-րդ փուլ
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հուլիսի 8-ից օգոստոսի 15-ը՝ մինչև ժամը 18:00-ն, առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով:
2-րդ փուլի ընդունելության քննություններն անցկացվելու են ս.թ. օգոստոսի 22-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վճարի (2025/2026 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսման վճարի առնվազն 25%-ը) վճարման վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 29-ը:
Ընդունելության քննության հարցաշար և գրականության ցանկ
Մաթեմատիկական անալիզ
1. Ֆունկցիաներ և մոդելներ (Chapter 1)
1. Սահմաններ և ածանցյալներ (Chapter 2)
1. Ածանցման կանոններ (Chapter 3)
1. Դիֆերենցիալ հաշվարկի կիրառությունները (Chapter 4)
1. Ինտեգրալներ (Chapter 5, Chapter 6)
1. Ինտեգրման մեթոդները (Chapter 7)
1. Անվերջ հաջորդականություններ և շարքեր (Chapter 11)
1. Մասնակի ածանցյալներ (Chapter14)
Առաջարկվող գրականությունը՝
James Stewart, Calculus: Early Transcendentals, 6th Edition, Thomson․
Վեկտորների և մատրիցների հիմնական հատկությունները
1. Բազմություններ
2. Գործողություններ մատրիցների հետ
3. Քառակուսային մատրիցներ
4. Գծային և քառակուսային ձևեր
5. Մատրիցի ռանգ
6. Հակադարձ մատրից
7. Մատրիցի դետերմինանտ
8. Մատրիցի հետք
9. Բլոկներով մատրիցներ
10. Միավոր վեկտոր և միավոր արժեք
11. Շուռի դեկոմպոզիցիայի թեորեմ
12. Դրական որոշված մատրիցներ
Առաջարկվող գրականությունը՝
J. R. Magnus, H. Neudecker, «Matrix Differential Calculus with Application in Statistics and Econometrics», John Wiley and Sons, 3rd Edition (Chapter 1)․
Հավանականությունների տեսություն և վիճակագրություն
1. Նկարագրական վիճակագրություն (Chapter 1)
2. Հավանականությունների տեսության հիմնական գաղափարները (Chapter 2 and 3)
3. Ընտրանքային բաշխում (Chapter 4)
4. Կետային գնահատական (Chapter 5)
5. Միջակայքային գնահատական (Chapter 6)
6. Վարկածների ստուգում (Chapter 7)
Առաջարկվող գրականությունը՝
Kandethody M. Ramachandran, Chris P. Tsokos, Mathematical Statistics with Applications, Elsevier Academic Press.
Օպտիմալացման մեթոդներ
1․ Գծային ծրագրավորման խնդրի դրվածքը
2․ Գծային ծրագրավորման երկակի խնդիրը
Առաջարկվող գրականություն ՝
Таха Хэмди А. Исследование операций․
Տնտեսագիտություն
1. Սպառողական վարկի օգտակարության մաքսիմալացման խնդիրը
2. Արտադրության (ֆիրմայի) տեսությունը
3. Երկարաժամկետ և կարճաժամկետ ծախքերի ֆունկցիաներ
4. Հասույթ և շահույթ հասկացությունները․ շահույթի մաքսիմալացումը, կապը նրանց միջև
5. Հավասարակշռությունը ապրանքների և ծառայությունների շուկայում․ IS կորի հանրահաշվական և գրաֆիկական տեսքերի ստացումը
6. Տնտեսական աճ. տեսակները, գործոնները․ դասական և քեյնսյան մոտեցումներ
7. LM կոր. հանրահաշվական և գրաֆիկական տեսքերի ստացումը
Առաջարկվող գրականությունը՝
Халл Вариан. Микроэкономика. Промежуточный уровень. Современный подход․
Մենքյու Գ., Մակրոտնտեսագիտություն, Երևան, 1997։
Հետադարձ կապ
Էլհասցե՝ dsb@ysu.am
Կայք՝ www.dsb.am
Հեռախոս՝ (060) 710 680, (041) 804 461