ԵՊՀ մագիստրատուրայի 2025/2026 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելության կարգ

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող բոլոր շրջանավարտները՝ բացառապես մրցութային հիմունքներով՝ ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի յուրաքանչյուր կիսամյակի վարձը կազմում է 450 000 ՀՀ դրամ։ Ուսման տևողությունը 3 կիսամյակ է։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակում լավագույն ուսանողները հնարավորություն ունեն օգտվել «PMI Science»-ի աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից տրամադրվող կրթաթոշակներից։
1-ին փուլի լավագույն 4 ուսանողները հնարավորություն կստանան անվճար սովորելու «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրում։
Պահանջվող փաստաթղթեր
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սկանավորված).
ա. բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը* (միջուկի 1-ին էջը և գնահատականների միայն հայերեն հատվածը),
բ. լուսանկար (3X4 չափսի),
գ. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
դ. անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
ե. ընդունելության ծառայությունների համար գանձվող 5000 ՀՀ դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ-ի` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2470101276000001 հաշվեհամարին)։
Եթե փոխանցումը կատարված է առցանց տարբերակով, և անդորրագրի վրա չեն երևում վճարման նպատակը և դիմորդի անուն-ազգանունը, ապա անհրաժեշտ է դրանք ձեռագիր ավելացնել և սկանավորել։
*2025 թ. ԵՊՀ շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի դեկանի կողմից, իսկ ՀՀ այլ բուհերի՝ 2025 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք՝ բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին, և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված ու ստորագրված:
*Դիմորդի կողմից ներկայացված դիպլոմի իսկությունը պարզելու նպատակով հանձնաժողովն իրավասու է ըստ անհրաժեշտության դիմորդից պահանջելու «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի իսկության մասին:
Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
1-ին փուլ
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 2-27-ը՝ մինչև ժամը 18:00-ն, առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով:
1-ին փուլի ընդունելության քննություններն անցկացվելու են ս.թ. հուլիսի 2-ին։
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վճարի (2025/2026 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսման վճարի առնվազն 25%-ը) վճարման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 18-ը:
2-րդ փուլ
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հուլիսի 8-ից օգոստոսի 15-ը՝ մինչև ժամը 18:00-ն, առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով:
2-րդ փուլի ընդունելության քննություններն անցկացվելու են ս.թ. օգոստոսի 22-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վճարի (2025/2026 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսման վճարի առնվազն 25%-ը) վճարման վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 29-ը:
Ընդունելության քննության հարցաշար և գրականության ցանկ
Մաթեմատիկական անալիզ
1. Ֆունկցիաներ և մոդելներ (Chapter 1)
1. Սահմաններ և ածանցյալներ (Chapter 2)
1. Ածանցման կանոններ (Chapter 3)
1. Դիֆերենցիալ հաշվարկի կիրառությունները (Chapter 4)
1. Ինտեգրալներ (Chapter 5, Chapter 6)
1. Ինտեգրման մեթոդները (Chapter 7)
1. Անվերջ հաջորդականություններ և շարքեր (Chapter 11)
1. Մասնակի ածանցյալներ (Chapter14)
Առաջարկվող գրականություն
James Stewart, Calculus: Early Transcendentals, 6th Edition, Thomson․
Վեկտորների և մատրիցների հիմնական հատկությունները
1. Բազմություններ
2. Գործողություններ մատրիցների հետ
3. Քառակուսային մատրիցներ
4. Գծային և քառակուսային ձևեր
5. Մատրիցի ռանգ
6. Հակադարձ մատրից
7. Մատրիցի դետերմինանտ
8. Մատրիցի հետք
9. Բլոկներով մատրիցներ
10. Միավոր վեկտոր և միավոր արժեք
11. Շուռի դեկոմպոզիցիայի թեորեմ
12. Դրական որոշված մատրիցներ
Առաջարկվող գրականություն
J. R. Magnus, H. Neudecker, «Matrix Differential Calculus with Application in Statistics and Econometrics», John Wiley and Sons, 3rd Edition (Chapter 1)․
Հավանականությունների տեսություն և վիճակագրություն
1. Նկարագրական վիճակագրություն (Chapter 1)
2. Հավանականությունների տեսության հիմնական գաղափարները (Chapter 2 and 3)
3. Ընտրանքային բաշխում (Chapter 4)
4. Կետային գնահատական (Chapter 5)
5. Միջակայքային գնահատական (Chapter 6)
6. Վարկածների ստուգում (Chapter 7)
Առաջարկվող գրականություն
Kandethody M. Ramachandran, Chris P. Tsokos, Mathematical Statistics with Applications, Elsevier Academic Press.
Տնտեսագիտություն
1. Սպառողական վարկի օգտակարության մաքսիմալացման խնդիրը
2. Արտադրության (ֆիրմայի) տեսությունը
3. Երկարաժամկետ և կարճաժամկետ ծախքերի ֆունկցիաներ
4. Հասույթ և շահույթ հասկացությունները․ շահույթի մաքսիմալացումը, կապը նրանց միջև
5. Հավասարակշռությունը ապրանքների և ծառայությունների շուկայում․ IS կորի հանրահաշվական և գրաֆիկական տեսքերի ստացումը
6. Տնտեսական աճ. տեսակները, գործոնները․ դասական և քեյնսյան մոտեցումներ
7. LM կոր. հանրահաշվական և գրաֆիկական տեսքերի ստացումը
Առաջարկվող գրականություն
Халл Вариан. Микроэкономика. Промежуточный уровень. Современный подход․
Մենքյու Գ., Մակրոտնտեսագիտություն, Երևան, 1997։
Ընդունելության քննության թեստի օրինակ
Հետադարձ կապ
Էլհասցե՝ dsb@ysu.am
Կայք՝ www.dsb.am
Հեռախոս՝ (041) 804 461, (060) 710 680