Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
031101.19.7 - Տնտեսագիտություն
Մասնագիտացումը՝
031101.19.7 - Տվյալների գիտությունը բիզնեսում
Շնորհվող որակավորումը՝
Տնտեսագիտության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2025/2026
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրատուրայի ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող բոլոր շրջանավարտները:
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում։ Ե՛վ տվյալ, և՛ այլ մասնագիտություններով բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է բացառապես մրցութային հիմունքներով՝ ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա։
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։

2. Ծրագրի նպատակները
Ծրագրի նպատակն է պատրաստել.
մրցունակ, գլոբալ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ, որոնք կարող են հաջողությամբ աշխատել ՏՏ ոլորտի ընկերություններում որպես տվյալագետներ, վերլուծաբաններ, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության մասնագետներ, ինչպես նաև կարող են իրականացնել միջգիտակարգային հետազոտություններ՝ օգտագործելով տարբեր ոլորտների կառուցվածքային և ոչ կառուցվածքային տվյալները, դրանց հիման վրա առաջարկելով կառավարչական որոշումներ։

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել և համեմատել ժամանակակից հավանականային, օպտիմիզացիոն, վիճակագրական, էկոնոմետրիկ և այլ մեթոդների կիրառությունները։
- Ներկայացնել մասնագիտացված համակարգչային ծրագրերը (R, Java, SQL, Pyton)։
- Վերլուծել ֆինանսական շուկաները և բիզնես գործընթացները՝ օգտագործելով տվյալագիտության մեթոդները, ռեինժինիրինգը, ավտոմատացումը և մոնիթորինգը։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Իրականացնել մեծ տվյալների հավաքագրում, մշակում և վերլուծություն։
- Կիրառել արհեստական բանականության (AL) և մեքենայական ուսուցման մոդելներ։
- Կիրառել բիզնեսում և հետազոտություններում վիզուալիզացիայի մեթոդներ և դրանց հիման վրա պատրաստել հաշվետվություններ։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտագործել մաթեմատիկական և վիճակագրական մեթոդները մասնագիտական և կիրառական խնդիրների լուծման համար։
- Օգտվել տարատեսակ աղբյուրներից` անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար, ինչպես նաև համակարգել, վերլուծել և կատարել հետևություններ ստացված տվյալներով։
- Իրականացնել միջգիտակարգային հետազոտություններ, որոնք պահանջում են գիտության, տեխնիկայի և տնտեսության տարբեր բնագավառների տվյալների հավաքագրում և համադրում, ինչպես նաև խորը վերլուծություն։
- Պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները և վարել գիտական բանավեճեր:
4. Գնահատման ձևերը
ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնա-հատման բազմագործոն համակարգ, որը ներառում է հետևյալ բաղադրիչները. 1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն), 2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում, 3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք), 4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին), 5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն), 6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում: Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդ-ման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝ 1. եզրափակիչ գնահատումով, 2. առանց եզրափակիչ գնահատման, 3. առանց ընթացիկ քննությունների գնահատման, 4. ստուգարքային:
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտների հնարավոր աշխատատեղերը և կարիերայի հնարավորությունները պայմանավորված են ուսանողների նախասիրություններով, ինչպես նաև ոլորտի առանձնահատկություններով: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում նախատեսված է պատրաստել մաթեմատիկական մոդելավորման և տվյալագիտության ոլորտի մասնագետներ՝ անկախ կազմակերպության գործունեության ոլորտից և չափից:
Մասնավորապես, ստորև ներկայացված է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել.
ՀՀ կառավարություն, ՀՀ նախարարություններ և պետական այլ գերատեսչություններ, ՀՀ Կենտրոնական բանկ, ՀՀ բանկեր, ՀՀ ապահովագրական ընկերություններ, ՀՀ վարկային կազմակերպություններ, ՀՀ ներդրումային կազմակերպություններ և կենսաթոշակային հիմնադրամներ, միջազգային կոորպորացիաների ՀՀ ներկայացուցչություններ, միջազգային այլ կառույցներ՝ Picsart, SmartClickAI, WorldQuant, Krisp, Plat.ai, Service Titan, WebbFontaine, PMI Science, Cognaize, Synopsys Armenia, NVIDIA, DataMotus, Sololearn, DataArt, VivaCell-MTS, Արմենիա Տելեֆոն Կոմպանի ՓԲԸ , Յուքոմ ՍՊԸ (Ucom), ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ
Կարաս ազգային սննդի ցանց, Coca-Cola Hellenik Armenia, Գրանդ հոլդինգ և այլն։
Ի դեպ, պետք է նշել, որ ուսանողների գերակշիռ մասն առաջին կիսամյակից հետո արդեն աշխատում է նշված կազմակերպություններում, օգտագործելով ծրագրում ստացված իրենց կիրառական գիտելիքները և հմտությունները։

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
* ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լաբորատորիաներ,
* էլեկտրոնային ռեսուրսներ,
* istc-ysu.ibmonthehub.com ամպային համակարգ:
* ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լաբորատորիաներ,
* էլեկտրոնային ռեսուրսներ,
* istc-ysu.ibmonthehub.com ամպային համակարգ:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
* ՀՀ որակավորումների ազգային շրջանակ, հաստատված ՀՀ կառավարության 2016թ., հուլիսի 7-ի N 714-Ն որոշում։
* The framework of qualifications for the European Higher Education Area, 2010։
* ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների անալիտիկա» մագիստրոսական ծրագիր։
* The framework of qualifications for the European Higher Education Area, 2010։
* ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների անալիտիկա» մագիստրոսական ծրագիր։
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
«Տվյալների գիտությունը բիզնեսում» կրթական ծրագրի դասախոսական կազմն անընդհատ համալրվում է նոր սերնդի երիտասարդ դասախոսներով, որոնք աշխատում են ՀՀ ՏՏ ոլորտում և միևնույն ժամանակ՝ մեր թիմի կազմում են: Ծրագրի շրջանակում դասավանդողներից շատերը ասպիրանտներ են Տվյալագիտության և արհեստական ինտելեկտի ոլորտում: Նրանց մի մասը «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտներն են և PMI կրթաթոշակակիրներ: Այս գործընթացը շատ կարևոր է, քանի որ այն ապահովում է ծրագրի կայունությունը, երիտասարդ դասախոսները ՀՀ ՏՏ ոլորտում առկա բոլոր նորությունները և հետաքրքիր գաղափարներն անընդհատ կիրառում են իրենց դասընթացներում, այսինքն՝ մագիստրոսական ծրագրի շնորհիվ ակտիվ զարգանում է կրթություն-աշխատաշուկա գործակցային կապը։ Ծրագրի երիտասարդ դասախոսական կազմը բաղկացած է ակադեմիական և ՏՏ ոլորտի երիտասարդ, բայց փորձառու մասնագետներից։
1. Ընդհանրական կարողություններ.
Դասավանդման/մանկավարժական
* դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
* դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
* տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
* սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների իրականացման հմտություն,
*հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
* լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
* հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
*առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան) ։
ՏՀՏ կիրառություն
* բազային համակարգչային (MS Word, MS Excel, MS Power Point փաթեթի ազատ տիրապետում) հմտություններ, Python/R, Java, SQL ծրագրային փաթեթների տիրապետում,
* ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
* լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
* հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
* անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
* ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
* տվյալ դասընթացի նկարագրիչում ներկայացված գիտելիքների և հմտությունների՝ ուսանողներին փոխանցելու կարողություն,
* մասնագիտական հետազոտություններ իրականացնելու կարողություն,
* տնտեսական ռազմավարություններ մշակելու և ներկայացնելու, նախագծեր պլանավորելու և իրականացնելու կարողություն,
* մասնագիտական առավել հայտնի համակարգչային փաթեթներով աշխատելու կարողություն,
* տարատեսակ հաշվետվությունից օգտվելու և դրանց հիման վրա մասնագիտական վերլուծություն կատարելու կարողություն,
*մասնագիտական ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ բանավոր և գրավոր կարծիք ներկայացնելու կարողություն,
* մասնագիտական ոլորտի հիմնահարցերի, դրանց կառավարման, կազմակերպման և ֆինանսավորման հետ կապված հարցերը ներկայացնելու կարողություն։
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
* գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական և տվյալագիտության ոլորտներում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ մագիստրոսի կոչում, այդ թվում օտարերկրյա բուհերում ստացած,
* վերջին 5 տարում առնվազն 2 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն կամ տվյալագիտության ոլորտում պրակտիկ աշխատանքի փորձ,
* վերջին 5 տարում առնվազն 2 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների կամ տվյալագիտության ոլորտում գիտապրակտիկ և/կամ գործարար համաժողովների ու մրցույթների մասնակցություն։
Մանկավարժական փորձ
* մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ (բացառությամբ որպես պրակտիկա ասպիրանտների դասավանդման և ծրագրավորման լեզուների դասավանդման հետ կապված դասընթացների իրականացման դեպքում),
* վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների (բացառությամբ որպես պրակտիկա ասպիրանտների դասավանդման և ծրագրավորման լեզուների դասավանդման հետ կապված դասընթացների իրականացման դեպքում),
Այլ պահանջներ
* դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 1/3-ի առցանց նյութերի առկայություն,
* ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 3,5 (գործող դասախոսների համար)։

9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Մագիստրոսական ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի(EIF) ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հետ համատեղ՝ PMI Science-ի աջակցությամբ: Ծրագրի լավագույն ուսանողները յուրաքանչյուր տարի հնարավորություն ունեն օգտվել PMI Science-ի աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից տրամադրվող ֆինանսավորման հնարավորությունից: 2017 թվականից «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 115 ուսանողի արդեն իսկ հատկացվել է ֆինանսավորում: Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ փոխհամագործակցության շրջանակում, նշված մագիստրոսական ծրագրի ամբողջ դասախոսական կազմն անցնում է հատուկ վերապատրաստման դասընթացներ, և տրամադրվում են համապատասխան ծրագրային լուծումներ, և, անհրաժեշտության դեպքում, նաև համապատասխան լաբորատորիաներ՝ դասընթացներն իրականացնելու համար։ Մագիստրոսական ծրագրի դասընթացները կազմված են՝ հիմք ընդունելով IBM Ակադեմիական Նախաձեռնությունը, և ողջ կրթական ու ծրագրային ապահովման ռեսուրսը ամպային միջավայրում հասանելի է դասախոսների և ուսանողների համար: 2020թ. սեպտեմբերից «Nvidia»-ի տեխնոլոգիաները կիրառվում են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրում, ինչը հնարավորություն է տալիս նոր մակարդակի բարձրացնելու բարձրագույն կրթության դասավանդման որակը: «Nvidia»-ի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս, որ ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը ոչ միայն արտերկրից «գիտելիք ներմուծի», այլև ինքն «արտահանի» որակյալ գիտելիք: Մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանը սինխրոնիզացված է ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական ծրագրի հետ, արդյունքում ծրագիրը դարձել է ավելի նպատակաուղղված դեպի ծրագրավորումը և կիրառական հետազոտությունները։ ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի հետ ձեռքբերված նախնական համաձայնությամբ ծրագրի երկրորդ կուրսի 3-5 լավագույն մագիստրանտները կարող են ուսումը շարունակել ՍԽՊՀ-ի «Տվյալների վերլուծություն» ծրագրի 2-րդ կուրսում և այն հաջողությամբ ավարտելու դեպքում ստանալ և՛ ԵՊՀ-ի և՛ ՍԽՊՀ-ի դիպլոմ՝ ստանալով Հայաստանում իրենց գործունեությունը ծավալելու մեծ հնարավորություններ։