«Կրթության կազմակերպում» մագիստրոսական ծրագրի ուսումնառության տևողությունը 2 տարի է, ուսուցման ձևը՝ առկա։ Ուսման վարձը ՝ 550 000 ՀՀ դրամ։
Մագիստրոսական ծրագրի ընդունելությունն անցկացվում է բանավոր քննությամբ՝ ընդհանուր մանկավարժությունից:
Ընդունելության քննության հարցաշար
- Անձի ձևավորում. ժառանգականություն:
- Անձի ձևավորում. գործոնները:
- Անձի ձևավորում. դաստիարակություն:
- Անձի ձևավորում. միջավայրի գործոնն անձի ձևավորման գործընթացում:
- Աշակերտակենտրոն ուսուցում:
- Աշխատանքային դաստիարակություն:
- Բարոյական դաստիարակություն:
- Գեղագիտական դաստիարակություն:
- Դաստիարակության մեթոդները:
- Դաստիարակության սկզբունքները:
- Դպրոցի կառուցվածքը և գործառույթները:
- Էկոլոգիական դաստիարակություն:
- Ընտանեկան դաստիարակության հիմնախնդիրները:
- Իրավական դաստիարակություն:
- ՀՀ կրթության համակարգը․ նպատակը, խնդիրները:
- Մանկավարժության գիտահետազոտական մեթոդները:
- Մանկավարժության գիտաճյուղերը:
- Մանկավարժության նպատակը, խնդիրները, հասկացությունները:
- Մտավոր դաստիարակություն:
- Նորովի մոտեցում ֆիզիկական դաստիարակությանը:
- Ուսուցման գործընթաց. նպատակը, խնդիրները:
- Ուսուցման գործընթաց. նրա զարգացնող, կրթող և դաստիարակող բնույթը:
- Ուսուցման գործնական մեթոդները:
- Ուսուցման զննական մեթոդները:
- Ուսուցման ինտերակտիվ մեթոդները:
- Ուսուցման խոսքային մեթոդները:
- Ուսուցման կազմակերպման ձևերը. դաս-դասարանային համակարգ:
- Ուսուցման մեթոդները:
- Ուսուցման սկզբունքները:
- Տնտեսագիտական դաստիարակություն:
Գրականության ցանկ
1. Ասատրյան Լ.Թ., Հակոբյան Գ.Հ., Ասատրյան Մ.Ա., Գևորգյան Մ.Մ., Կարապետյան Ն.Զ., Բաղդասարյան Ա.Ա., Մանկավարժություն, Երևան, 2017:
2. Ասատրյան Լ.Թ., Ասատրյան Մ.Ա., Սաֆարյան Ն.Ա., Դպրոցի կառավարման հիմունքները, Երևան, 2018:
3. Ասատրյան Լ.Թ., Ասատրյան Զ.Ա., Հակոբյան Ա.Ա., Սաֆարյան Ն.Ա., Մանկավարժության պատմություն, Երևան, 2020:
4. Ամիրջանյան Յու.Ա., «Մանկավարժություն», Երևան, 2005։
5. Ղույումջյան Գ.Ե., Մանկավարժություն, Երևան, 2005։
6. ՀՀ Սահմանադրություն, Հոդված 39, Կրթության իրավունք:
7. ՀՀ օրենքը կրթության մասին. 14 ապրիլի, 1999 թ.։
8. ՀՀ օրենքը պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին. 23 հոկտեմբերի, 2001 թ.։
9. «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու «ՀՀ պետական հանրակրթական հաստատության» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը. 16 սեպտեմբերի 2002 թ.:
Հետադարձ կապ մասնագիտական աջակցության համար
Կրթական ծրագրի ղեկավար՝ մանկ.գիտ.թ., դոցենտ Ա. Ղազարյան
Հեռ․՝ (+374 93) 887 760