Ընդունելության հարցաշար
«Հայոց լեզվի պատմություն և լեզվաբանություն» ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում։
Տվյալ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ նախորդ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության արդյունքների հիման վրա։
Այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննությունների արդյունքների հիման վրա։
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։
Ընդունելության հարցաշար
1. Լեզվի պատմության շրջանաբաժանման սկզբունքները և հայոց լեզվի պատմության գիտական շրջանաբաժանումը
2. Հայերի անվանումները՝ հայ, արմեն, սոմեխ և սրանց հետ կապված բնակության սկզբնական վայրերի հարցը
3. Հայոց լեզվի բնույթի վերաբերյալ առկա տեսությունները
4. Հայոց գրերի գյուտը, մեսրոպյան գրերի և տարեթվի վերաբերյալ բանասիրության մեջ առկա կարծիքները
5. Նախամաշտոցյան հայ գրերի գոյության վարկածները
6. Հայոց հին գրական լեզվի՝ գրաբարի հնչյունական համակարգը և նրա պատմական փոփոխությունները
7. Թվի կարգը հայերենում (գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար)
8. Հոլովի քերականական կարգը հայերենում
9. Ա վերջադրական հոլովման պատմական զարգացումը
10. Ա ներդրական հոլովման պատմական զարգացումը
11. Ե վերջադրական հոլովման պատմական զարգացումը
12. Ու հոլովման պատմական զարգացումը
13. Ո հոլովման պատմական զարգացումը
14. Ի հոլովման պատմական զարգացումը
15. Ի-ա վերջադրական հոլովման պատմական զարգացումը
16. Ի-ա ներդրական հոլովման պատմական զարգացումը
17. Ո-ա հոլովման պատմական զարգացումը
18. Գրաբարի անկանոն հոլովման պատմական զարգացումը
19. Առկայացման քերականական կարգի պատմական զարգացումը
20. Գրաբարի դերբայները
21. Գրաբարի անցյալ դերբայի պատմական զարգացումը
22. Ենթակայական դերբայի պատմական զարգացումը
23. Ած-ով հարակատար դերբայի ծագման մասին տեսակետները
24. Անկատար դերբայի ծագման վերաբերյալ տեսակետները
25. Ապակատար և համակատար դերբայների առաջացումը
26. Ժխտական դերբայի ծագումը և կիրառությունը
27. Գրաբարի խոնարհման համակարգը
28. Գրաբարի սահմանական անկատար ներկա և անցյալ ժամանակների կազմությունը և պատմական զարգացումը
29. Սահմանական անցյալ կատարյալ ժամանակի պատմական զարգացումը
30. Ստորադասական եղանակի առաջին և երկրորդ ապառնի ժամանակների կազմությունը և պատմական զարգացումը
31. Արգելական հրամայականի կազմությունը հայերենում
32. Գրաբարի բուն և հորդորական հրամայականների պատմական զարգացումը
33. Գրաբարի բաղադրյալ ժամանակները
34. Ժխտական խոնարհումը հայերենում
35. Կրավորական սեռի արտահայտության եղանակները գրաբարում
36. Գրաբարի պատճառական բայերը և դրանց պատմական զարգացումը
37. Գրաբարի պակասավոր բայերը
38. Գրաբարի անկանոն նույնարմատ բայերը և դրանց պատմական զարգացումը
39. Գրաբարի անկանոն տարարմատ բայերը և դրանց պատմական զարգացումը
40. Կը և պիտի եղանակիչների ծագման տեսակետները
41. Ածականը գրաբարում և դրա պատմական զարգացումը
42. Քանակական թվականները գրաբարում և դրանց պատմական զարգացումը
43. Դասական և անձներական թվականները գրաբարում և դրանց պատմական զարգացումը
44. Դերանվանական հոլովումը գրաբարում
45. Անձնական դերանունները հայերենում
46. Ստացական դերանունները գրաբարում և դրանց պատմական զարգացումը
47. Ցուցական դերանունները հայերենում
48. Հարցահարաբերական դերանունները հայերենում
49. Անորոշ դերանունները հայերենում
50. Որոշյալ և փոխադարձ դերանունները հայերենում
51. Գրաբարի նախդիրները և նախադրությունները, դրանց պատմական զարգացումը
52. Գրաբարի բառապաշարի ընդհանուր բնութագիրը՝ բնիկ և փոխառյալ շերտեր
53. Հունաբան հայերենի հիմնական բնութագիրը
54. Միջին հայերենի կազմավորումը. միջին հայերենը՝ որպես պետական լեզու
55. Հայոց ազգային լեզվի կազմավորումը, երկճյուղ աշխարհաբարի՝ արևելահայերենի և արևմտահայերենի համեմատական բնութագիրը
Հետադարձ կապի համար՝
Հեռ.՝ (+374 60) 710 622
(ներքին՝ 76-22)
Էլհասցե՝ armphilology@ysu.am