Կիրառական լեզվաբանություն (անգլերեն, առկա, տևողությունը՝ 1,5 տարի, ուսման վարձավճար՝ 800.000 ՀՀ դրամ, մասնագիտության թվանիշը՝ 31100, շնորհվող որակավորումը՝ լեզվաբանության մագիստրոս) միջգիտակարգային լեզվաբանական ոլորտ է, որն արծարծում է ժամանակակից լեզվաբանության տեսությանը և պրակտիկային առնչվող մի շարք խնդիրներ և հնարավորություն է տալիս շրջանավարտներին աշխատելու բազմաթիվ կիրառական ոլորտներում։ Ծրագրի տևողությունը` երեք կիսամյակ:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ունեն ոլորտի մասնագիտական խոր գիտելիքներ և կարողություններ՝ համապատասխան գործունեություն ծավալելու և հետազոտություն կատարելու համար: Սույն ծրագրի նպատակն է տրամադրել խորացված ուսուցում կիրառական լեզվաբանության ոլորտում, տեսական խոր գիտելիքներ՝ լեզվի ուսուցման ժամանակակից ուղղությունները, հիմնախնդիրները և եղանակները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար, զարգացնել ուսանողների քննադատական մտածողությունը, տեսությունն ու պրակտիկան համադրելու և գնահատելու կարողունակություն, տալ ուսանողներին այնպիսի գիտելիքներ ու կարողություններ, որոնք անհրաժեշտ են հասարակական գործունեության բազմազան ոլորտներում անգլերեն դասավանդելու և մասնագիտական տարատեսակ գործունեություն ծավալելու համար:
Առավելությունները
«Կիրառական լեզվաբանություն (անգլերեն)» մագիստրոսական ծրագիրն ունի մի շարք մրցակցային առավելություններ, որոնց շնորհիվ այն կարող է առաջատար դիրք գրավել աշխատաշուկայում։ Կրթական ծրագրի մոդուլները համապատասխանում են միջազգային չափանիշներին և պարունակում են հետազոտական, գործնական, կիրառական պարտադիր բաղադրիչներ։
Ծրագրում ներգրավված են տեսական և գործնական հարուստ փորձ ունեցող մասնագետներ, ինչի շնորհիվ կապահովվեն և՛ կրթության կիրառականությունը, և՛ ուսանողների համար համապատասխան գործնական պրակտիկա անցնելու հնարավորությունները:
Բուհական համակարգում կիրառական լեզվաբանական կրթական ծրագրով դասընթացների անցկացումը մեծ առավելություն է, և այս առումով Երևանի պետական համալսարանը առաջինն է: Անգլերենով կիրառական լեզվաբանական հմտությունների ուսուցման շեշտադրումը ծրագրի մրցակցային առավելություններից է: Կրթական սույն ծրագրով առավելապես կարևորվում են լեզվական, լեզվաբանական, հաղորդակցական նյութերի ուսումնասիրության ժամանակակից տեսական և գործնական մեթոդները:
Բոլոր քննությունները (թե՛ միջանկյալ, թե՛ եզրափակիչ) պարունակում են հետազոտական-գործնական բաղադրիչ։ Ստուգարքները, միջանկյալ և եզրափակիչ քննություններն անցկացվում են տեսական և գործնական գիտելիքի ստուգման ժամանակակից՝ միջազգայնորեն ընդունված մեթոդներով։ Դիպլոմը շնորհվում է մասնագիտական բարձր չափանիշներին համապատասխանող ուսանողներին:
Ավարտական թեզը, հետազոտական բաղադրիչից բացի, պարտադիր պետք է ունենա կիրառական նշանակություն ու գործնական ուղղվածություն՝ արտացոլելով պրակտիկայի ընթացքում ուսանողի ձեռք բերած գիտելիքներն ու փորձը, ինչի շնորհիվ այն կարող է կիրառելի դառնալ ուսանողի հետագա աշխատանքի ընթացքում։
«Կիրառական լեզվաբանություն (անգլերեն)» ծրագրի նախապատրաստումը կատարվել է ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար բուհերի՝ տվյալ մասնագիտության ոլորտում առկա ծրագրային կողմնորոշիչների և չափորոշիչների հաշվառումով:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները կկատարեն կիրառական հաղորդակցությանն առնչվող հետազոտություններ հայաստանյան և արտասահմանյան գործընկերների հետ, աշխատել ՀՀ և միջազգային կազմակերպություններում, կրթական հաստատություններում, առցանց և տպագիր խմբագրակազմերում, գիտական հիմնարկներում, ընկերություններում։
Ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն է իրականացվում այն հաստատությունների հետ, որտեղ կարող են աշխատել շրջանավարտները (դպրոցներ, բուհեր, ակադեմիական շրջանակներ, տեղական և միջազգային տարբեր կազմակերպություններ, լեզվի կենտրոններ, գովազդային գործակալություններ, պաշտոնական և ոչ պաշտոնական ԶԼՄ-ներ, դրանց ինտերնետ պորտալներ, հեռուստատեսության և ռադիոյի համապատասխան բաժիններ` պետական, մասնավոր, թվային, արբանյակային, կաբելային, միջազգային տեղեկատվական գործակալություններ` Արմենպրես, Արմինֆո, Նոյյան տապան, Առկա, Այբ-Ֆե, Մեդիամաքս, Արմեդիա և այլն)։
Theoretical Grammar
- The Noun, Number and Case
- The Verb, Tense, Aspect, Correlation
- Word-Combinations, Types of Word-Combinations
- The Sentence, Types of Sentences
- Principles of Sentence Modelling
- Quirk, R., Greenbaum, S., Leech, Q., Svartvik, J. A University Grammar of English. London: Longman, 1992.
Mkhitaryan Y., Chubaryan, A. Theoretical English Grammar. Yerevan: YSU, 2013.
History of the English Language
- Mutation in OE and its Later Results
- The Great Vowel Shift
- The System of Declension and its Later Development
- The System of the Weak Verb and its Later Development
- The System of the Strong Verb and its Later Development
- Baugh, A. C., Cable, T. A History of the English Language. London: Routledge, 2002.
Galstyan, A., Paronyan, Sh. Historical Development of English. Yerevan: YSU, 2013.
Linguostylistics
- The Linguostylistic Method of Analysis
- Stylistic Layers of Vocabulary
- Figures of Speech, Stylistic Devices
- Liguopoetics of Verbal Art, Polyphony of the Word as a Linguopoetic Device
- Functional Stylistics, Functions of Speech and Functional Styles.
- Akhmanova, O. Linguostylistics; Theory and Method. M.: MGU, 1972.
Գասպարյան Ս․, Մուրադյան Գ․, Գասպարյան Ն․, Գործառական ոճագիտություն։ Երևան։ ԵՊՀ, 2011։
English Phonology
- Segmental Phonology
- Lexicological Phonetics
- The Basic Tunes in English
- Prosodic Features of Speech
- Paralinguistic Features of Speech
- Roach, P. Phonetics and Phonology. Cambridge, CUP, 2009.
- Lecumberri, M., Maidment, J. English Transcription Course. 2000. London: Routledge.
Lexicology
- Word-Groups and Phraseological Units
- Affixation and Word-Composition.
- Meaning, Types of Meaning, Word/Morpheme Meaning
- Word-Structure
- Classification of Morphemes
- Liberman, A. Word Origins. And How We Know Them: Etymology for Everyone. Cambridge: CUP, 2005.
- Գիրունյան Գ., Անգլերենի բառագիտության հիմունքներ: Երևան: ԳԱՍՊՐԻՆՏ, 2009: