Тип:
Магистр
Профессия:
023201.09.7 - Լեզվաբանություն
Специализация:
023201.09.7 - Կիրառական լեզվաբանություն
Учебный год программы:
2025/2026
Форма обучения:
Полная занятость
1. Критерии/требования для поступления на программу
Նշված մասնագիտության շրջանակներում մագիստրատուրա կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները: Բակալավրի աստիճանի առկայության դեպքում ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների: Փաստաթղթերն ընդունվում են առցանց` https://admission.ysu.am/ կայքի միջոցով: Ընդունելության կարգի մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ հետևյալ հղումներով. http://documentation.ysu.am/wp-content/uploads/2020/05/Mag_arka_karg-20… http://www.ysu.am/news/hy/Admission-to-master-s-degree-will-be-online
2. Цели (назначение)
· Տրամադրել խորացված ուսուցում կիրառական լեզվաբանության ոլորտում, տեսական գիտելիք` լեզվի ուսուցման ժամանակակից ուղղությունները, հիմնախնդիրները և եղանակները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար:
· Զարգացնել ուսանողների քննադատական մտածողությունը, տեսությունը և պրակտիկան համադրելու և գնահատելու ունակությունը:
· Oժտել ուսանողներին այնպիսի գիտելիքներով ու կարողություններով, որոնք հնարավորություն կտան շրջանավարտին մասնակցել միջազգային ֆինանսավորվող ծրագրերի, իրականացնելու կիրառական լեզվաբանական հետազոտություններ արտերկրյա գործընկերների հետ, աշխատել ՀՀ-ում տեղակայված միջազգային կազմակերպությունների համապատասխան բաժիններում, ներգրավվել բուհական թեստավորման գործընթացներում:
. Տալ ուսանողներին այնպիսի գիտելիքներ ու կարողություններ, որոնք անհրաժեշտ են հասարակական գործունեության բազմազան ոլորտներում անգլերեն դասավանդելու և մասնագիտական գործունեություն ծավալելու համար:

3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- նկարագրելու հետազոտության կազմակերպման նոր ձևերն ու մեթոդները,
- քննարկելու կիրառական լեզվաբանության և տեղեկատվական տեխնոլոգիաների
- քննարկելու կիրառական լեզվաբանության և տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում ներկայումս իրականացվող հետազոտական աշխատանքները,
- լուսաբանելու կրթության կառավարման հիմնահարցերը
- նկարագրելու գոյություն ունեցող ժամանակակից լեզվաբանական հետազոտության մեխանիզմները
- Գործնական մասնագիտական կարողություններ
- լուծում տալու թարգմանական տարբեր խնդիրներին` կատարելով համարժեքների ճիշտ ընտրություն
- գնահատելու խոսքային գործընթացում հասարակական գործոնների դերը
- կատարելու ինքնուրույն հետազոտական աշխատանք (հաղորդումներ, զեկուցումներ, գիտական բանավեճ) լեզվի տեսության և կիրառական լեզվաբանության ոլորտներում
- իրականացնելու լեզվաբանական գիտելիքին առնչվող գործնական պարապմունքներ համապատասխան կրթական հաստատություններում (սեմինարների և գործնական պարապմունքների անցկացում բակալավրիատում, կուրսային աշխատանքների գրախոսում),
- մշակելու և գործնականում կիրառելու հետազոտական աշխատանքի իրականացման համակարգչային մեթոդներ,
- իրականացնելու լեզվական նյութի համակարգչային սիստեմավորում,
- օգտագործելու և համադրելու լեզվական տարբեր ռեսուրսներից (բազմաբնույթ տեքստերի, բառարանների հնչյունական, բառային, տերմինաբանական տվյալների բազա) ստացված տվյալները թարգմանաբանական քննության նպատակով:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, լեզվաբանական նյութի աղբյուրներ, գիտական հոդվածներ)
- վերլուծելու մասնագիտական փաստեր և կատարելու հետևություններ,
- քննադատաբար վերլուծելու, համադրելու և համակարգելու գիտական/ մասնագիտական տեղեկատվությունը, առաջադրելու հետազոտական նպատակներ և ընտրելու դրանց իրականացման օպտիմալ ձևեր ու միջոցներ (գիտական հոդվածներ, գրախոսություն, գիտաժողովի կազմակերպում),
- ցուցաբերելու ստեղծագործական մոտեցում կիրառական լեզվաբանության ոլորտի նոր մեթոդների ինքնուրույն ուսուցման, մշակման և դրանց կիրառման գործում
4. Способ оценки
Ուսանողի մասնագիտական գիտելիքը և իմացությունը գնահատվում են հետևյալ մեթոդներով.
. Եզրափակիչ և ընթացիկ քննություններ (գրավոր կամ բանավոր
. Բազմակի ընտրության թեստեր
. Բանավոր ներկայացման կամ զեկույցի գնահատում
. Ինքնուրույն աշխատանքի գնահատում
. Եզրափակիչ և ընթացիկ քննություններ (գրավոր կամ բանավոր
. Բազմակի ընտրության թեստեր
. Բանավոր ներկայացման կամ զեկույցի գնահատում
. Ինքնուրույն աշխատանքի գնահատում
5. Возможности будущей карьеры выпускников
Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք իրենց լեզվական ժամանակակից հմտությունների և համապատասխան ռազմավարության կիրառման շնորհիվ կկարողանան դիմակայել շուկայական մրցակցությանը և իրենց տեղն ապահովել ժամանակակից աշխատաշուկայում: Կարևորվում և խրախուսվում են քննադատական, վերլուծական և հաղորդակցական հմտությունները, որոնք անհրաժեշտ նախապայմաններ են հետագա աշխատանքային գործունեության համար: Շրջանավարտները կարող են աշխատել դպրոցում, բուհում, ակադեմիական շրջանակներում, տեղական և միջազգային կազմակերպություններում, թեսթավորման կենտրոններում, գովազդային գործակալություններում և այլն:
6. Ресурсы и формы для поддержки обучения
Ծրագրի իրականացման համար ուսումնական ստորաբաժանումում առկա են անհրաժեշտ ուսումնական տարածքներ և գիտակրթական անհրաժեշտ սարքավորումներ: Ֆակուլտետի տարածքը բավարար է վերոնշյալ դասընթացների համար:
Ստորաբաժանումում առկա համակարգչային բազան
· համակարգչային լսարան
· պրոյեկտոր
· էլեկտրոնային գրատախտակ
· հեռուստացույց
· DVD նվագարկիչ
Նշվածներն ընդհանուր առմամբ բավարար են ծրագրի իրականացման համար: Ծրագիրն իրականացնող ուսումնական ստորաբաժանումում առկա է որոշակի գրականութուն, իսկ նոր նյութերի (տպագիր և էլեկտրոնային) ձեռքբերումն ու մշակումը իրականացվելու է ծրագրում ընդգրկված դասախոսական կազմի միջոցով:

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Կիրառական լեզվաբանություն (անգլերեն) ծրագիրն իրականացվել է տվյալ մասնագիտության ոլորտում առկա միջազգային ծրագրային կողմնորոշիչների և չափորոշիչների հաշվառումով` հիմնված Լիդսի և Լանկաստերի (Մեծ Բրիտանիա), Մոսկվայի պետական համալսարան (Ռուսաստան), Լյուվենի համալսարան (Բելգիա), Բերկլիի և Կոլումբիայի (ԱՄՆ) համալսարանների ուսումնական ծրագրերի վրա:
8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
· դասընթացի օրացուցային պլան կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկայի (zoom, bbb, moodle, quize, և այլն) կիրառման կարողություն,
· պրակտիկ մոտեցումների (case studies, tests, trainings) կիրառության հմտություն,
· խմբային նախագծերի մշակման ունակություն և կարողություն,
· գիտական աղբյուրներով աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· հետազոտությունների կազմակերպման և իրականացման հմտություն,
· գործնական նորարար մասնագիտական առաջադրանքներ իրականացնելու պատրաստակամություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն,
· լսարանի հետ հաղորդակցվելու հմտություն,
· միջանձնային կառուցողական շփման հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր և բանավոր շարադրելու և ներկայացնելու կարողություն,
· գիտական հոդվածներ գրելու, ելույթներ ունենալու հմտություններ,
· բազային համակարգչային (MS Office, Word, Excel, Power-Point, Prezi powerpoint, Review, canva, և այլն) հմտություններ,
· մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն,
· անգլերենի կատարյալ իմացություն։
2. Մասնագիտական կարողություններ
· կիրառական լեզվաբանության հիմնական հարացույցները, տեսությունները, հասկացությունները վերլուծելու կարողություն,
· հետազոտական վարկածներ, նպատակներ, տեսություններ, հասկացություններ վերլուծելու կարողություն,
· հետազոտություններ կազմակերպելու, պլանավորելու և իրականացնելու տեսական և գործնական կարողություններ,
· ստացված տվյալները վերլուծելու և մշակելու (ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը), ինչպես նաև ուսումնասիրության արդյունքները մեկնաբանելու կարողություններ,
· լեզվաբանական մեթոդների իմացություն, դրանց կիրառության կարողություն,
· գիտական աշխատանքներ գրելու, խմբագրելու, սրբագրելու և գրախոսելու կարողություն,
3. Ընդհանուր պահանջներ
· գիտական աստիճան և կոչում,
· վերջին հինգ տարում առնվազն երեք գիտական կամ մեթոդական հրատարակություն,
· վերջին հինգ տարում առնվազն երեք գիտաժողովի կամ աշխատաժողովի մասնակցություն։
· մանկավարժական փորձ՝ մասնագիտական դասընթացների դասավանդման կամ վերապատրաստումներ իրականացնելու առնվազն երեք տարվա փորձ և վերջին հինգ տարում մասնակցություն տեղական կամ միջազգային որակավորման բարձրացման դասընթացների,
· պրակտիկ աշխատանքի փորձ՝ առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ,
· ուսանողական հարցման արդյունքներով առնվազն 4.0 գնահատական։

9. Подробнее о программе
Մագիստրոսական առկա Կիրառական լեզվաբանություն (անգլերեն) ծրագիրն իրականացվում է երեք կիսամյակում ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի կողմից։