- Главная
- Group
- Հայաստանի հարակից և մերձավոր արտերկրի պետությունների ռազմավարական հետազոտությունների բաժին
Հայաստանի հարակից և մերձավոր արտերկրի պետությունների ռազմավարական հետազոտությունների բաժին
ԵՊՀ ՀՀԻ հարակից երկրների և մերձավոր արտերկրյա պետությունների ռազմավարական հետազոտությունների բաժնի գործունեությունը նպատակաուղղված է ներքոհիշյալ խնդիրների լուծմանը.
հետազոտել Հայաստանին հարակից տարածաշրջաններում ձևավորված անվտանգային, ռազմաքաղաքական, հասարակական, կրոնամշակութային և տնտեսական միջավայրը,
գնահատել և կանխատեսել ՀՀ ու ԼՂ նկատմամբ արտաքին մարտահրավերներն ու սպառնալիքները,
նախանշել և հիմնավորել ՀՀ նախընտրելի արտաքին քաղաքական ուղենիշները հարակից և մերձավոր արտերկրյա պետությունների հետ Հայաստանի երկկողմ և բազմակողմ համագործակցության համատեքստում։
Հայաստանին հարակից և մերձավոր արտերկրի պետությունների ռազմավարական հետազոտությունների բաժինը նպատակ ունի թիրախային հետազոտելու մինչ այժմ չհետազոտված խնդիրները, վեր հանելու գիտակիրառական նշանակության հարցադրումները, համադրելու տարաբնույթ մոտեցումները, որի արդյունքում ստեղծված գիտահետազոտական արտադրանքը նախատեսված կլինի մասնագիտական, փորձագիտական հանրույթների, պետական և պատկան մարմինների կողմից սպառման համար: