Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն
Магистерская программа
Ծրագրի մասին
Կրթական ծրագրի տևողությունը՝ 2 տարի (չորս ուսումնական կիսամյակ):
Ուսման վարձի չափը՝ 950.000 (ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Ուսուցման ձևը՝ առկա: Կրթական ծրագրի դասընթացները կազմակերպվում են առավոտյան ժամերին, առաջին և երկրորդ կիսամյակում՝ շաբաթական չորսօրյա գրաֆիկով, երրորդ կիսամյակում՝ շաբաթական երեք օր գրաֆիկով: Չորրորդ կիսամյակում դասընթացներն անցկացվում են շաբաթական մեկ օր և ուսանողներն անցնում են մասնագիտական պրակտիկա:
Շնորհվող որակավորումը՝ միջազգային հարաբերությունների մագիստրոս։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք կտիրապետեն մասնագիտական հմտություններին և կարողություններին՝ ունակ աշխատելու միջազգային հարաբերությունների ինչպես գործնական, այնպես էլ փորձագիտական գործունեության բնագավառներում, տրամադրելու ուսանողներին հիմնարար գիտելիքներ միջազգային հարաբերությունների գործընթացների և միտումների վերաբերյալ՝ գործնականում դրսևորելով քաղաքական գործընթացները համակարգված վերլուծելու կարողություններ:
Ծրագրի շրջանակում զարգանում են ուսանողների գիտահետազոտական և փորձագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ ներառելով տեսական-մասնագիտական գիտելիքների ամուր հիմքը, գիտակարգերի վերլուծական հասկացութային շրջանակները և գործիքակազմը:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները, ավարտելով մագիստրոսական ծրագիրը, հնարավորություն ունեն աշխատելու հետևյալ կառույցներում` ՀՀ արտաքին գործերի նախարարություն, միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և այլն:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում:
Կոնտակտներ
Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն կրթական ծրագրի ղեկավար՝
պ.գ.թ., դոցենտ Ռոման Կարապետյան
Հեռ.՝ (+374 77) 171 720
Էլհասցե՝ roman.karapetyan@ysu.am
Ֆակուլտետի ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/int.rel.ysu