Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Կրթական ծրագրի մասին
Կրթական ծրագրի անվանումը՝ Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն:
Կրթական ծրագրի տևողությունը՝ 2 տարի (չորս ուսումնական կիսամյակ):
Ուսման վարձի չափը՝ 950.000 (ինը հարյուր հիսուն հազար) դրամ:
Ուսուցման ձևը՝ առկա: Կրթական ծրագրի դասընթացները կազմակերպվում են առավոտյան ժամերին, առաջին և երկրորդ կիսամյակում՝ շաբաթական չորս օր գրաֆիկով, երրորդ կիսամյակում՝ շաբաթական երեք օր գրաֆիկով: Չորրորդ կիսամյակում դասընթացներն անցկացվում են շաբաթական մեկ օր և ուսանողներն անցնում են մասնագիտական պրակտիկա:
Շնորհվող որակավորումը՝ Միջազգային հարաբերությունների մագիստրոս։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք կտիրապետեն մասնագիտական հմտություններին և կարողություններին՝ ունակ լինելով աշխատելու միջազգային հարաբերությունների ինչպես պրակտիկ, այնպես էլ փորձագիտական գործունեության բնագավառներում, տրամադրելու ուսանողներին հիմնարար գիտելիքներ միջազգային հարաբերությունների գործընթացների և միտումների վերաբերյալ՝ պրակտիկ գործունեությունների բնագավառում դրսևորելով քաղաքական գործընթացները համակարգված վերլուծելու կարողություններ:
Ծրագրի շրջանակում զարգանում են ուսանողների գիտահետազոտական և փորձագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ ներառելով տեսական-մասնագիտական գիտելիքների ամուր հիմքը, գիտակարգերի վերլուծական հասկացութային շրջանակները և գործիքակազմը:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները, ավարտելով մագիստրոսական ծրագիրը, հնարավորություն ունեն աշխատանքի անցնելու հետևյալ կառույցներում` ՀՀ արտաքին գործերի նախարարություն, միջազգային կառույցներում ու կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական կազմակերպություններում, գիտահետազոտական կենտրոններում և այլուր:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում:
Կոնտակտներ
Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն կրթական ծրագրի ղեկավար՝
պ.գ.թ., դոցենտ Ռոման Կարապետյան
Հեռ.՝ (+374 77) 171 720
Էլհասցե՝ roman.karapetyan@ysu.am