Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
031801.04,7 - Միջազգային հարաբերություններ
Մասնագիտացումը՝
031801.04,7 - Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն
Շնորհվող որակավորումը՝
Մագիստրոսի աստիճան
Ծրագրի ուստարին՝
2025/2026
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ընդունելությունն իրականացվում է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից 2022 թ.-ի մայիսի 26-ի թիվ 9/2 որոշմամբ հաստատված Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն: Ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի՝ բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
2. Ծրագրի նպատակները
·պատրաստել միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ոլորտի մասնագետներ, ովքեր կարող են կատարել դիվանագիտական, փորձագիտական, խորհրդատվական աշխատանք ՀՀ արտաքին քաղաքականության և դիվանագիտության ոլորտի պետական կառույցներում, մասնագիտությանը համապատասխան այլ գերատեսչություններում,
·ուսանողներին փոխանցել հիմնարար գիտելիքներ միջազգային հարաբերությունների գործընթացների վերաբերյալ,
ուսանողների մոտ ձևավորել գիտա-հետազոտական և փորձագիտական աշխատանք կատարելու վերաբերյալ գիտելիքներ ու հմտություններ:

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնելու միջազգային հարաբերությունների մեկնաբանման ընդհանուր և հատուկ տեսությունների հիմնադրույթները։
- Նկարագրելու միջազգային հարաբերությունների վերլուծության մակարդակները, մեթոդներն ու հիմնասկզբունքները։
- Բացատրելու դիվանագիտության նպատակները, տեսակները, ոլորտները, դրանց նշանակությունն արտաքին քաղաքականության համար։
- Մատնանշելու և պարզաբանելու դիվանագիտական աշխատանքի առանձնահատկությունները պետությունների, միջազգային միջպետական և ոչ պետական բազմազգ կազմակերպությունների դիվանագիտական ծառայություններում։
- Ներկայացնելու միջազգային հարաբերությունների վրա ազդող արդի գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրներն ու դրանց փոխկապակցությունները։
- Քննարկելու միջազգային հարաբերությունների վրա նոր տեխնոլոգիաների ազդեցությունը և դրա հնարավոր հեռանկարները։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Մեկնաբանելու արդի միջազգային և տարածաշրջանային գործընթացները՝ կիրառելով միջազգային հարաբերությունների տեսությունները։
- Գնահատելու արտածին ու ներածին տարբեր գործոնների ազդեցությունը որոշումների ընդունման գործընթացների վրա՝ կիրառելով միջազգային հարաբերությունների վերլուծության մակարդակներն ու մեթոդները և կանխատեսման ու ռիսկերի գնահատման մեթոդները։
- Գնահատելու դիվանագիտական և ոչ դիվանագիտական միջոցների ու մեթոդների կիրառման արդյունավետությունը և նպատակահարմարությունը կոնկրետ իրավիճակներում։
- Ձևակերպելու առաջադրված նպատակին համապատասխան արտաքին քաղաքականության ռազմավարություններ և դիվանագիտական մարտավարություններ, վերաձևակերպելու կիրառվող ռազմավարություններն ու մարտավարությունները։
- Կիրառելու տեղեկատվահաղորդակցային նոր տեխնոլոգիաները դիվանագիտական պրակտիկայում։
- Առաջարկելու դիվանագիտական ծառայությունների աշխատանքների արդյունավետացմանն ուղղված գործողությունների ծրագրեր:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվելու տեղեկատվական տարատեսակ աղբյուրներից:
- Վերլուծելու առկա խնդիրները և գնահատելու դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները:
- Արդյունավետորեն պլանավորելու ժամանակն ու այլ ռեսուրսները:
- Մասնագիտական էթիկայի նորմերի պահպանմամբ՝ պատրաստելու տեղեկանքներ, զեկույցներ, գիտական հոդվածներ, ներկայացնել դրանց արդյունքները, վարելու գիտական բանավեճեր։
4. Գնահատման ձևերը
ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Կրթական ծրագրի շրջանավարտներն ունենալու են մրցակցային հնարավորություններ աշխատանքի անցնելու հետևյալ ոլորտներում և կառույցներում՝
ØՀՀ Արտաքին գործերի նախարարություն, որը ծրագրի հիմնական շահառուն է։ Այս նպատակով, կրթական ծրագրի գերակայությունն է սերտ համագործակցությունը ՀՀ ԱԳՆ-ի և նրա կազմում գործող դիվանագիտական ակադեմիայի հետ։
ØՀայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններում, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններում,
ØՀայաստանի Հանրապետությունում պետական գերատեսչությունների կազմում գործող միջազգային համագործակցության ստորաբաժանումներում
Ø Հայաստանում գործող ուղեղային կենտրոններում։
Ø Ակադեմիական շրջանակներում և, մասնավորապես, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
Ø Մասնավոր՝ գործարար հատվածում և անդրազգային տնտեսվարող ընկերություններում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում:

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ ռեսուրսները.
·ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ,
·միջազգային հարաբերությունների ամբիոնի և ԵՊՀ գրադարան,
. էլեկտրոնային ռեսուրսներ:

7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակը (ՀՀ կառավարության 2011թ. մարտի 31-ի N 332 որոշում, 2016թ. հուլիսի 7-ի N 714 որոշում), Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի որակավորումների շրջանակը (Բոլոնիայի հռչակագիր, ստորագրվել է 1999թ. հունիսի 19-ին), Միջազգային հարաբերությունների մասնագիտության ոլորտային շրջանակը (հաստատված ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2022/2023 թթ.):
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1.Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
·դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
·դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն
Հետազոտական
·միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության եռամակարդակ վերլուծության իրականացման հմտություն,
·քաղաքական և իրավական փաստաթղթերի, տարաբնույթ գիտական աղբյուրների և նյութերի հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
·հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
·լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
·հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
·օտար լեզվի իմացություն (ռուսերենի՝ գերազանց իմացություն և անգլերենի՝ առնվազն A2 կամ B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
·բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ
·ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն
.լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, · prezi, canva և այլն)
Այլ կարողություններ
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` հաղորդակցությունների ոլորտում),
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
1. Մասնագիտական կարողություններ
· քաղաքական, քաղաքագիտական, սոցիոլոգիական, մեդիա շրջանակներում՝ հետազոտությունների և վերլուծության իրականացման կարողություն,
· բանավոր զեկույցներ և գրավոր զեկուցագրեր ու հաղորդագրություններ մշակելուհմտություններ,
· հրապարակային ելույթներ, վերլուծականներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
· գիտական և կորպորատիվ հատուկ միջոցառումներ՝ ասուլիսներ, ճեպազրույցներ, համաժողովներ, շնորհանդեսներ և այլն կազմակերպելու և կառավարելու կարողություն,
· սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը՝ կոնտենտը կառավարելու և ապահովելու կարողություն,
· իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու, իմիջային հաղորդակցման իրականացնելու կարողություն,
· ռազմավարություններ մշակելու և ներկայացնելու, նախագծեր պլանավորելու և իրականացնելու կարողություն,
· թիրախային լսարանների առանձնացնելու և դրանց հետ ռազմավարական հաղորդակցման իրականացման կարողություն,
· փաստաթղթեր, տեղեկատվականփաթեթներ, այլ համապատասխան տեքստերմշակելու, ստեղծարար գրագրության հմտություններ,
· ԶԼՄ-ների հետ հարաբերություններ ձևավորելու հմտություններ,
· մեդիա իրադարձություններ կառավարելու կարողություն։
1. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և /կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/ կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, պատմության և քաղաքական լրագրության ոլորտներում և այլն։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի միջին բնութագրով ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից։